Օգոստոսի 26-ին Ոստիկանության Ապարանի բաժին է ներկայացել 1958թ. ծնված Աշխարիկ Մ.-ն եւ կամավոր հանձնել 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` փողերը եւ խզակոթը կարճեցված, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 29, 5,45 մմ տրամաչափի 129 փամփուշտ ու ինքնաձիգի 3 պահունակ: ՀՀ Ոստիկանության հաղորդմամբ` նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքն ինքը ձեռք է բերել 1992թ.` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Նույն օրը Ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 1967թ. ծնված Անդրանիկ Հ.-ն եւ կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ նույնպես հայտնել, որ նշված զենքը ձեռք է բերել 1993 թ.` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Կատարվում է հետաքննություն: