հասարակություն

Ներողություն է խնդրում

10.10.2008

«Ես որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` խոսելով Ֆեդերացիայի զինանշանի փոփոխության մասին: Հիշեցնենք, որ ՀՖՖ նոր զինանշանի վրա բացակայում է Արարատ լեռան պատկերը, եւ շատերը դա պայմանավորում էին Հայաստան-Թուրքիա Ֆուտբոլային հանդիպմամբ եւ Աբդուլլահ …

կարդալ ավելին

Ձեռք են մեկնում կարիքավորներին

10.10.2008

«168 Ժամ» թերթում տպագրված սոցիալական հրապարակումներին կրկին արձագանքել են ինչպես անհատ քաղաքացիներն, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեր թերթի նախորդ համարներում տպագրված «Գերեզմանատների հոգեհացով են գոյատեւում» հրապարակմանն արձագանքել է Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Վերջինս մանկապարտեզի (որտեղ հաճախում է Հասմիկը) վարիչ Գայանե Հովհաննիսյանի միջոցով հետաքրքրվել եւ գտել է այս ընտանիքին: Երեկ հրապարակման հերոսուհի, երկու …

կարդալ ավելին

Ուսուցիչների տոնն ավելի շատ ցավ է պատճառում

10.10.2008

Հոկտեմբերի 4-ին ուսուցիչների տոնն էր: Հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող ռեպորտաժները ճոխ էին: Մի քանի ուսուցիչների տրվեցին մեքենաների բանալիներ, գումարներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մի խոսքով` տպավորությունն այնպիսին էր, թե մեր պետությունն իր մանկավարժներին գնահատում է ըստ արժանվույն: Սակայն իրականությունն այլ է: Վարդաշենի հանրակացարանի մի անտանելի սենյակում կծկված մանկավարժ Հասմիկ Համբարձումյանն ուսուցիչների տոնը «հաղթահարեց» լացով ու տխրությամբ, որովհետեւ …

կարդալ ավելին

Թոշակառուների հայկական միավորում

10.10.2008

Հարգելի պարոնայք Մամուլի հաղորդումներից հայտնի է, որ կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված Հանրապետության պետական բյուջեի 2009 թվականի նախագծում առաջարկվում է ավելացնել թոշակառուների ամսավճարը 17.5 %-ով։ Նույն նախագծում առաջարկվում է բարձրացնել Հարկային ծառայության աշխատողների աշխատավարձը 40 %-ով՝ իբր նպատակ ունենալով պայքարել կաշառակերության դեմ։ Բոլորին հայտնի է, որ ընթացիկ տարում զգալիորեն բարձրացել են առաջին անհրաժեշտության մթերքների ու …

կարդալ ավելին

«Այս իրականությունը կարծես ֆոկուսից փախած լինի»

09.10.2008

Արարատ լեռ բարձրանալուց հետո այն իրականությունը, որ կա արդեն լեռան ստորոտում կամ մի փոքր այս կողմ՝ Հայաստանում, դժվար է այլ կերպ բնութագրել: Լեռան բարձրությունից այդ ամենը չի երեւում: Ժամանակավորապես: Բոլորովին վերջերս, «Արարատից՝ Սիոն» ֆիլմի նկարահանումների առիթով, Արարատ էր բարձրացել նաեւ արժանապատիվ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա, ի դեպ, առաջին հոգեւորականն է, ով բարձրացել է Արարատ: …

կարդալ ավելին

7972.3 տոննա բարեգործություն

08.10.2008

2008թ. առաջին ութ ամիսներին մարդասիրական օգնության կարգով հանրապետություն է ներմուծվել 7972.3 տոննա ապրանք` 13 մլրդ 019.6 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ ստացված օգնության 36.3 տոկոսը քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է, 15.3 տոկոսը` սարքերը եւ ապարատները, 7.5 տոկոսը` բուսական ծագման արտադրանքը, 9.1 տոկոսը` մանածագործական իրերը, 31.8 տոկոսը` մնացած …

կարդալ ավելին

Որպեսզի խայտառակությունը չկրկնվի

06.10.2008

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե այսօր նորից շատ կարեւոր եւ արդիական խնդիր է դառնում սեփականության իրավունքի հարցը: Նրա հավաստմամբ` Լալայանց փողոցի 37 շենքի բնակիչներից արդեն շուրջ 45 հոգի բողոքել են իրեն նման հարցով, մեկ բողոք էլ ստացվել է Տերյան 25 շենքի բնակչից: «Ըստ էության, օրենքի ընդունումն էլ չի նպաստում մարդկանց սեփականության …

կարդալ ավելին

Նոր մեդալակիրները

06.10.2008

Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել «մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար» մի խումբ մանկավարժների Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվելու մասին: Մեկ այլ հրամանագրով էլ` մի խումբ մանկավարժների շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

կարդալ ավելին

Կարեւորն անկախ եւ անաչառ դատարանների դերակատարումն է

06.10.2008

Երեկ «Սահմանադրության հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան» խորագրով 13-րդ միջազգային խորհրդաժողովին, որին մասնակցում են 24 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ողջույնի խոսք է ասել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Յուրաքանչյուր երիտասարդ ժողովրդավարություն մշտապես ունի այլոց փորձն ուսումնասիրելու եւ այդ փորձից լավը վերցնելու ու կիրառելու կարիք: Մենք չենք …

կարդալ ավելին

Գործ են հարուցել

02.10.2008

ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում 2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի, դատական նիստերի քարտուղար Զաբելլա Զարոյանի եւ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախկին հարկադիր կատարող Մյասնիկ Ավետիսյանի …

կարդալ ավելին

Նե վերյու

02.10.2008

Երեկ իրանական աղբյուրները հաղորդեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Քորդանը խոստովանել է, որ իր ունեցած Օքսֆորդի համալսարանի դիպլոմը կեղծ է: Մոտ օրերս Իրանի կառավարությունը կքննարկի նախարարի հրաժարականի հարցը: Իսկ հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, երբ պարզվի, որ հայաստանյան որեւէ պաշտոնյա ունի բարձրագույն հաստատության կեղծ դիպլոմ… Ոչ մի բան: Որովհետեւ հայաստանյան այսօրվա պաշտոնյաների …

կարդալ ավելին

Նոր մրցույթ

02.10.2008

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ` ՀՀ օրհներգի խոսքերի ընտրության համար: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, նախկինում հայտարարված մրցույթում արդեն հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն է տվել Արամ Խաչատրյանի երաժշտությանը, այն ուժի մեջ է, իսկ նոր մրցույթում կընտրվեն խոսքերը:

կարդալ ավելին

Ձերբակալել են եւս երկու հոգու

02.10.2008

ՀՀ Ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ սեպտեմբերի 20-ին «Օդնոկլասսնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում մահացել է Անդրանիկ Բաբայանը, եւս երկու հոգի ձերբակալվել են` 40-ամյա Սահակ Ազիբեկյանը եւ 44-ամյա Սամվել Ալիխանյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել, բայց, ինչպես փոխանցել են Ոստիկանության Լրատվական վարչությունից` …

կարդալ ավելին

Որպեսզի 6-րդ վարչության աշխատակիցը հանգիստ ծխի

02.10.2008

Տեւական ժամանակ է, ինչ դատական տարբեր ատյաններում քննվում է Դ. Անհաղթ 19 շենքի բնակիչներ՝ ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի աշխատակցուհի, գիտությունների թեկնածու Գայանե Մարկոսյանի համար վեճի առարկա դարձած 6.7 քմ կցակառույցի հարցը: Բանն այն է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցն այդ շենքում բնակարան գնելուց հետո սկսել է իր …

կարդալ ավելին

Գերեզմանատների հոգեհացով են գոյատեւում

01.10.2008

6-ամյա Հասմիկը ջերմություն ունի, հիվանդ է, ու արդեն երկու օր է, ինչ միայն փսխում է: Երեխան գունատվել է ու թուլությունից նույնիսկ չի կարողանում խոսել: Մոր` Ռուզաննայի պատմած պատմությունները Հասմիկի թախծոտ, ջերմությունից կիսախուփ աչքերի մեջ կադրերի նման վերծանվում են, ու ինձ համար դառնում ցավալի սցենարով նկարահանված մի ֆիլմ: Նրա աչքերում, մանկական հայացքում շատ բան կարելի է …

կարդալ ավելին

Կալանել են 15 հայ «օրենքով գողերի»

01.10.2008

Ուկրաինական Ոստիկանության Կիեւում կալանել է 15 հայ «օրենքով գողերի», որոնք հավաքվել էին ժողովի: Ըստ «ՈՒՆԻԱՆ» ուկրաինական լրատվական գործակալության` նրանցից առգրավվել է 3 միավոր հրազեն: «Մայրաքաղաքի միլիցիայի աշխատակիցներն անցած շաբաթ կալանել են 15 հայ «օրենքով գողերի», որոնք Կիեւում, այսպես կոչված՝ «գողական սխոդկա» էին անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

կարդալ ավելին

Մկրտարան` նախկին վարչապետի հովանավորությամբ

28.09.2008

Էջմիածնում երեկ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ օծվեց Մայր տաճարի հարեւանությամբ կառուցված Սբ. Վարդան եւ Սբ. Հովհաննես-Մկրտիչ մատուռ մկրտարանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2006թ. մայիսի 22-ին: Մատուռի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը: Այն կառուցվել է լոնդոնաբնակ գործարար, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի միջոցներով: Մատուռի օծման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ գլխավոր …

կարդալ ավելին

Հիմա էլ գորշ արջն է սատկել

28.09.2008

Երեկ Երեւանի Կենդանաբանական այգում սատկել է երկու գորշ արջերից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանն «Արմենպրեսին» ասել է, որ գորշ արջը 15 տարեկան էր, եւ վերջերս էր հիվանդացել: Նրա խոսքով, միայն հետազոտությունների արդյունքում կպարզվեն դեպքի պատճառները: Ըստ Ս. Ղահրամանյանի` կենդանիները ստուգվում են գրեթե ամեն օր, սակայն հատկապես ուշադրություն են դարձնում այն կենդանիներին, որոնք թույլ են …

կարդալ ավելին

Տարանցիկ երկիր չենք դառնա

28.09.2008

Հանրապետությունում ավանդական դարձած «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում այս տարի հայտնաբերվել եւ ոչնչացվել է 80.000 կգ մարիխուանա: ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երեկ նշեց, որ թմրամոլության հետ կապված խնդիրն այսօր մտահոգիչ չէ: Նրա տեղեկացմամբ` ներկայում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում գործող ստորաբաժանումը նախատեսվում է առանձնացնել, որպեսզի այդ ուղղությամբ պայքարն ավելի արդյունավետ լինի: Նա …

կարդալ ավելին

6-րդ վարչության աշխատակիցն՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

28.09.2008

«Առավոտ» օրաթերթի հունիսի 24-ի համարում տպագրված «Երբ հարեւանդ ոստիկան է» հրապարակումը ներկայումս վիճարկվում է դատարանում, քանի որ հոդվածում ներկայացված կողմերից մեկը` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանը համարում է, որ այդ հրապարակմամբ թերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Մինչդեռ հոդվածագիր, թերթի իրավական բաժնի պատասխանատու Ռուզան Մինասյանն ընդամենը ներկայացրել է Դ. …

կարդալ ավելին