Ուկրաինական Ոստիկանության Կիեւում կալանել է 15 հայ «օրենքով գողերի», որոնք հավաքվել էին ժողովի: Ըստ «ՈՒՆԻԱՆ» ուկրաինական լրատվական գործակալության` նրանցից առգրավվել է 3 միավոր հրազեն: «Մայրաքաղաքի միլիցիայի աշխատակիցներն անցած շաբաթ կալանել են 15 հայ «օրենքով գողերի», որոնք Կիեւում, այսպես կոչված՝ «գողական սխոդկա» էին անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ: