Նոր մեդալակիրները

06/10/2008

Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել «մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար» մի խումբ մանկավարժների Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվելու մասին: Մեկ այլ հրամանագրով էլ` մի խումբ մանկավարժների շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: