Հիմա էլ գորշ արջն է սատկել

28/09/2008

Երեկ Երեւանի Կենդանաբանական այգում սատկել է երկու գորշ արջերից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանն «Արմենպրեսին» ասել է, որ գորշ արջը 15 տարեկան էր, եւ վերջերս էր հիվանդացել: Նրա խոսքով, միայն հետազոտությունների արդյունքում կպարզվեն դեպքի պատճառները: Ըստ Ս. Ղահրամանյանի` կենդանիները ստուգվում են գրեթե ամեն օր, սակայն հատկապես ուշադրություն են դարձնում այն կենդանիներին, որոնք թույլ են լինում կամ հրաժարվում են ուտելիքից: