Տարանցիկ երկիր չենք դառնա

28/09/2008

Հանրապետությունում ավանդական դարձած «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում այս տարի հայտնաբերվել եւ ոչնչացվել է 80.000 կգ մարիխուանա: ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երեկ նշեց, որ թմրամոլության հետ կապված խնդիրն այսօր մտահոգիչ չէ:

Նրա տեղեկացմամբ` ներկայում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում գործող ստորաբաժանումը նախատեսվում է առանձնացնել, որպեսզի այդ ուղղությամբ պայքարն ավելի արդյունավետ լինի: Նա մտավախություն չունի, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մեր երկիրը թմրամիջոցների շրջանառության համար տարանցիկ երկիր կդառնա:

«Թմրամիջոցների դեմ պայքարում մենք այսօր որեւէ բարդույթ չունենք, քանի որ կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, որպեսզի անգամ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կարողանանք պայքարել, ու Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր»,- ասաց նա: