ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում 2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի, դատական նիստերի քարտուղար Զաբելլա Զարոյանի եւ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախկին հարկադիր կատարող Մյասնիկ Ավետիսյանի նկատմամբ` 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստի արձանագրության մեջ դատական նիստին քաղաքացու մասնակցության եւ ցուցմունք տալու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ հարկադիր կատարող Մյասնիկ Ավետիսյանի կողմից այդ պաշտոնեական կեղծիքին օժանդակելու փաստերի առթիվ: