հասարակություն

Բերման են ենթարկել

02.11.2008

Հոկտեմբերի 28-ին Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները Երեւանի Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1979թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Մնացական Հ.-ին` «Մերսեդես-ML-350» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Մեքենայի սրահից հայտնաբերվել է «BLOW-38 magnum» տիպի թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 ձայնային փամփուշտով: Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Հետաքննությունը վարում է Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչությունը:

կարդալ ավելին

Փախել է տուն

02.11.2008

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Իջեւանի բաժնի ձերբակալվածների պահման վայրից` տանիքի մետաղյա ցանցի ճաղերը պոկելու եւ ծռելու միջոցով, փախուստի է դիմել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որպես մեղադրյալ կալանավորված, 1987թ. ծնված Գեւորգ Օ.-ն: Նույն օրը, ժամը 22:00-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Գեւորգ …

կարդալ ավելին

Լավագույնները` ոմանց կարծիքով

29.10.2008

Ամփոփվել են «Երեւանի լավագույն ռեստորան 2008» մրցույթի արդյունքները: www.yerevacity.am ինտերնետային ժամանցային կայքի կազմակերպած մրցույթում նախապես ներկայացվել էին 12 անվանակարգեր, որոնցում հաղթողի կոչման համար մրցում էին կազմակերպիչների կողմից ընտրված մայրաքաղաքի 86 ռեստորանները: «Լավագույն հայկական խոհանոց» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանը, «Լավագույն ազգային խոհանոց (օտարերկրյա)»-ում` «Կակտուս»-ը, «Լավագույն միջավայր»-ում` «Մալխաս ջազ կլուբ»-ը, «Լավագույն սպասարկում»-ում` «Լգ Օրանժ»-ը: …

կարդալ ավելին

Ընկել է Սեւանը

29.10.2008

Գեղարքունիքի մարզից հոկտեմբերի 26-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։18-ին Սեւան-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Սեւանա լիճը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Սեւանից մեկ մարտական հաշվարկ եւ ջրափրկարարական ջոկատը: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի …

կարդալ ավելին

Էլի փակելու են

26.10.2008

Հոկտեմբերի 26-ին ժամանակավորապես կփակվի Երեւանի Մ.Հերացու փողոցից Նորք տանող ճանապարհը: Այդ մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանից: Փակման պատճառը Երեւանի Մ. Հերացի-Սարալանջի-Ավետիսյան մայրուղու, Հերացի-Խորենացի ավտոճանապարհի եւ դեպի Նորք տանող Արմենակյան փողոցի միացման շինարարական աշխատանքների կապակցությամբ Արմենակյան փողոցի կամարաձեւ կամուրջի ապամոնտաժումն է: Քաղաքապետարանն առաջարկում է դեպի Նորք տանող հետեւյալ երթուղիները` Նոր Նորքի Գյուրջինյան փողոցից Հին եւ Նոր …

կարդալ ավելին

Ծեր կինն օգնություն է խնդրում

26.10.2008

69-ամյա Գայանե Սարյանն այս անձրեւոտ, ցեխոտ եղանակին ամառային հողաթափերով իր մարմինը մի կերպ քարշ տալով՝ մտնում է խմբագրություն ու սկսում հեկեկալ: Հարցնում եմ` «Ի՞նչ է պատահել»: Ծեր կինը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, չի կարողանում խոսել, լացը խեղդում է: Ասում է` «Կներես, աղջիկս, շատ վատ վիճակում եմ, ուզում եմ մի քիչ կիսվեմ»: Կիսվելու համար էլ ուժ …

կարդալ ավելին

Ինֆեկցիայի աղբյուրը պարզ չէ

26.10.2008

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ՝ ժամը 12:00-ի դրությամբ, հոսպիտալացված է 55 հիվանդ: Քաղաքում շարունակում են իրականացվել հիգիենիկ-հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից «Արմենպրեսին» հայտնել են, որ դեռեւս պարզ չէ ինֆեկցիայի ծագման աղբյուրը եւ տեսակը: Ըստ նախնական տվյալների՝ հիվանդների մոտ ախտորոշվում է անհայտ ծագումնաբանության ինֆեկցիա: Հիշեցնենք, որ վերջին օրերին աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են …

կարդալ ավելին

Փոփոխելու են

23.10.2008

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հաստատել է շրջանառվող լուրերը, որ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» օրենքում, համաձայն որի` 18 տարին լրացած երիտասարդները կզորակոչվեն բանակ: «Առաջարկություններ եղել են` եւ՛ մեր, եւ՛ Կրթության նախարարության կողմից: Կարծում եմ, մեր կողմից ճիշտ է այն առումով, որ բոլորը հավասարաչափ իրենց պարտքը կտան հայրենիքին, Կրթության նախարարության կողմից էլ …

կարդալ ավելին

Փինաչետները

23.10.2008

1973թ. Չիլիում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ գեներալ Ավգուստո Պինոչետը: Այդ պահից ի վեր նրա անունը ասոցիացվում էր դիկտատուրայի հետ: Որովհետեւ իշխանության գալուց հետո Պինոչետը ցրեց խորհրդարանը, արգելեց բոլոր տեսակի քաղաքական եւ արհմիութենական գործունեությունը, մտցրեց մամուլի տոտալ գրաքննություն: Նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեն, ով ռազմական հեղաշրջումից ընդամենը չորս ամիս առաջ Չիլիի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր …

կարդալ ավելին

Նահանջ մամուլով

23.10.2008

Երեկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2008 թվականի աղյուսակը, որում ընդգրկված է 173 երկիր: Մամուլի ազատության գծով ամենամեծ տեղաշարժը` տեղաշարժ դեպի վատթարացում, արձանագրվել է Հարավային Կովկասում: Իսկ այս տարի Հայաստանում եւ Վրաստանում մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրները պայմանավորված են արտակարգ իրավիճակի հաստատմամբ: Հայաստանը, որը 2007 թվականին նույն կազմակերպության ցանկում 77-րդ …

կարդալ ավելին

Հայաստանում ամենառիսկային «զբաղմունքը» կյանքն է

23.10.2008

Վերջին շրջանում Հայաստանում կարծես ակտիվացել է ապահովագրական ծառայությունների շուկան: Գոնե արտաքուստ այդ մասին վերջերս ավելի շատ է խոսվում` գովազդներում, ասուլիսներում եւ այլուր: Այսօր Հայաստանում գործում են 11 ապահովագրական ընկերություններ (3 մասնաճյուղերով) եւ 5 ապահովագրական բրոքերային ընկերություններ: Մինչեւ 2006թ., երբ դեռ ուժի մեջ չէր մտել «Ֆինանսական կարգավորման եւ վերահսկման միավորված համակարգի ներդրման մասին» օրենքը, նրանց թիվը …

կարդալ ավելին

Համեցեք «Խուստուփի» տափաստան

23.10.2008

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Սյունիքի անտառները շարունակում են ոչնչացնել» վերնագրով հոդվածին անմիջապես արձագանքեց ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Սակայն մինչ այդ պատասխանը ներկայացնելը, հիշեցնենք, որ հրապարակումը Սյունիքի մարզի Վերին Վաչագան գյուղում զանգվածաբար ոչնչացվող անտառների մասին էր: Վերին վաչագանցիները մեզ վստահեցնում էին, որ անտառահատումները կատարվում են տեղական իշխանությունների, ինչպես նաեւ՝ Սյունիքի անտառտնտեսության պետ Լյովա Գեւորգյանի հովանավորությամբ: …

կարդալ ավելին

Դադարեցվել է

21.10.2008

Բնական գազի մուտքը Հայաստան հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես դադարեցվել է` պայմանավորված Վրաստանում` մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերականգնողական աշխատանքներով, ձմռանն անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փոխանցմամբ`բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից` ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր:

կարդալ ավելին

Ազատության հրապարակի ճակատագիրը

21.10.2008

Երեւանի կենտրոնում տրանսպորտային ծանրաբեռնված իրավիճակը թեթեւացնելու համար նախատեսվում է մի շարք ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից հրապարակի ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, որոնք իրականացվում են իտալական «Ռենկո» կազմակերպության միջոցներով: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը երեկ հայտարարել է, որ ավտոկայանատեղին …

կարդալ ավելին

Նոյեմբերի վերջին

21.10.2008

Հիմնանորոգման նպատակով սեպտեմբերի 5-ին աշխատանքները դադարեցրած Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կսկսի գործել նոյեմբերի 29-ից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀԱԷԿ-ում կապիտալ վերանորոգում իրականացվում է 4 տարին 1 անգամ` նախօրոք ծրագրված պլանային վերանորոգումների շրջանակներում: Այս հիմնանորոգումը ենթադրում է բավականին մեծածավալ աշխատանք, ուստի ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ոչ թե սովորական պլանային աշխատանքների համար պահանջվող 65, այլ …

կարդալ ավելին

Կայունություն՝ նվազման հարցում

21.10.2008

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 117 հազար 790 գործարք, որոնց քանակը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով։ Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Առաջին հայացքից սա նշանակում է, որ, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում ինչպես բազմաթիվ …

կարդալ ավելին

Հյուրանոց եւ գործարան կկառուցի

21.10.2008

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնց իրագործմանը փորձում են օգնել նաեւ իրենք: Նախատեսվում է Ռուսաստան-Հարավային Կորեա-Հայաստան բիզնես ծրագիր իրականացնել, որը քննարկվելու է մոտ ապագայում: Ա. Աբրահամյանը, ում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս պատվո շքանշան է շնորհել, լրագրողներին տեղեկացրել …

կարդալ ավելին

«Սիրահարների այգի»

21.10.2008

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանում այգի բացվեց։ Ինքնին արդեն այդ երեւույթը զարմանալի է, քանի որ վերջին տարիներին մենք հիմնականում վերացնում ենք մեր քաղաքի այգիներն ու կանաչ տարածքները, փոխարենը շենքեր, բետոնե կենտրոններ կամ էլ ցեմենտ-բետոնից սարքած այլ «հրեշներ» ենք վեր խոյացնում։ Եվ հանդիսավորությամբ «բացում» ենք դրանք, կարծես ապացուցելով ու ինքներս մեզ համոզելով, որ բնության նշույլները ոչնչացնելով՝ հաղթահարում …

կարդալ ավելին

êáõå»ñÙ³ñÏ»ïÝ»ñÁ í»ñ³ÑëÏíáõÙ »Ý

21.10.2008

Սուպերմարկետների նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է հարկային մարմինների կողմից, սակայն այլ ձեւաչափով: Երեկ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասել է, որ եթե նախկինում խախտումների դեպքում սուպերմարկետների աշխատանքը կասեցվում էր, ապա այսօր այդ մեթոդը չի կիրառվում: Սուպերմարկետներում իրականացվում է գույքագրում: Հարկային մարմինների աշխատողները հերթապահում են խոշոր սուպերմարկետներում 3-5 ժամ եւ ֆիքսում են այդ ժամանակահատվածում իրականացված …

կարդալ ավելին

Եկեղեցու վնասը

17.10.2008

Նախորդ 9 ամիսների ընթացքում ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում Հայաստանի եկեղեցիներից կատարված գողությունների փաստի առթիվ քննվել են 16 քրեական գործեր: Գողությունների արդյունքում Հայ Առաքելական եկեղեցուն պատճառվել է ընդհանուր 3 միլիոն 184 հազար դրամի գույքային վնաս: ՀՀ Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ կողոպուտի են ենթարկվել Գյումրու Յոթ վերք, Արարատի …

կարդալ ավելին