Դադարեցվել է

21/10/2008

Բնական գազի մուտքը Հայաստան հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես դադարեցվել է` պայմանավորված Վրաստանում` մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերականգնողական աշխատանքներով, ձմռանն անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փոխանցմամբ`բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից` ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր: