Փախել է տուն

02/11/2008

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Իջեւանի բաժնի ձերբակալվածների պահման վայրից` տանիքի մետաղյա ցանցի ճաղերը պոկելու եւ ծռելու միջոցով, փախուստի է դիմել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որպես մեղադրյալ կալանավորված, 1987թ. ծնված Գեւորգ Օ.-ն: Նույն օրը, ժամը 22:00-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Գեւորգ Օ.-ն հայտնաբերվել է տանը եւ բերման ենթարկվել Իջեւանի բաժին: Կատարվում է նախաքննություն: