հասարակություն

Երբ չի փրկում անգամ ուրարտացի լինելը

27.11.2008

Լրագրողները սովորաբար զրույցի են հրավիրում քաղաքական գործիչների, արվեստագետների` վստահ, որ նրանց տեսակետն անասելի հետաքրքիր է ընթերցողներին: Հաճախ դա ամենեւին այդպես չի լինում: Դատելով արձագանքներից` ընթերցողին առավել հետաքրքիր են հեռուստատեսությամբ չերեւացող մարդիկ, ում կարծիքը երբեւէ որեւէ հրապարակային միջոցառման ժամանակ չի հնչել եւ նույնությամբ չի կրկնվում ասուլիսից ասուլիս: Այդպիսին է մեր այսօրվա զրուցակիցը` պարզապես ՀՀ քաղաքացի Կարեն …

կարդալ ավելին

Մնացին չինացիները

27.11.2008

Մատենադարանի ձեռագրերից մեկի մեջ պահվում է 12 սմ չափով փոքր բոլորակ, որը հայերեն լեզվով մեզ հայտնի ամենահին քարտեզն է: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ճարտարագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, այդ քարտեզը շատ կարեւոր եւ արժեքավոր է: Լինելով շատ փոքր` նախկինում ուշադրության չի արժանացել աշխատողների կողմից, եւ Ռ. Գալչյանն այն հայտնաբերել է շատ պատահականորեն: «Դա մեր …

կարդալ ավելին

Դատապարտել է

23.11.2008

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ տեղի ունեցած հարձակումը դատապարտել է Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը: «Դատապարտում ենք Է. Բաղդասարյանի դեմ այս այլանդակ հարձակումը եւ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամբողջական հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել հարձակվողներին: Իշխանությունները չպետք է անպատիժ թողնեն լրագրողների դեմ հարձակումները, որոնց նպատակն է լռեցնել հետաքննական լրագրությունը»,- հայտարարել է …

կարդալ ավելին

Հերքել է

23.11.2008

ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մոտ ժամանակներս կազատվի զբաղեցրած պաշտոնից: Ըստ նրա` այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ որոշվել է Յուրի …

կարդալ ավելին

Անցնում են շարքային քաղաքացիներին

23.11.2008

2009-ից իրենց գույքն ու եկամուտները կհայտարարագրեն ոչ միայն պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, այլ այն քաղաքացիները, որոնց կատարած գործարքների գումարները տարվա ընթացքում կգերազանցեն օրենքով սահմանված չափը: Նման կարգ, ինչպես ասում է Պետական եկամուտների կոմիտեի Սպասարկման վարչության հաշվետվությունների բաժնի պետ Հովհաննես Ժամկոչյանը, այսօր գործում է բոլոր զարգացած երկրներում: «Միայն ԱՄՆ-ում տարեկան շուրջ 175 միլիոն հայտարարագիր …

կարդալ ավելին

Վերջապես արձագանքել են

23.11.2008

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող ստորագրահավաքին, ասել է, թե ստորագրահավաքի արդյունքում երբեք պաշտոնանկ չի արվում որեւէ թեմի առաջնորդ: Նա վստահեցրել է, որ թեմի առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից` Գերագույն խորհրդի հավանությամբ, ու նույն ճանապարհով էլ հեռացվում …

կարդալ ավելին

Գնում է մարաթոնին

23.11.2008

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը աշխատանքային այցով կմեկնի Լոս Անջելես, որտեղ կմասնակցի նոյեմբերի 27-ին կայանալիք ամենամյա դրամահավաք հեռուստամարաթոնին: Միջոցառմանը նախորդող շաբաթվա ընթացքում Արա Վարդանյանը հանդիպումներ կունենա հիմնադրամի տեղական մարմնի եւ տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: Կքննարկվի հիմնադրամի առաջիկա ծրագրերին ուղղված աշխատանքներն ակտիվացնելուն վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական …

կարդալ ավելին

Ոստիկանական վիճակագրություն

23.11.2008

Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 3 հազար 897 հանցագործություն, որը 462-ով կամ 13,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հանցավորության մակարդակը, միջինը 10 հազար բնակչության մակարդակով, կազմել է 30,81 տոկոս` նախկին 34,97 տոկոսի դիմաց: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է շուրջ 14 տոկոսով: Ծանր հանցադեպերի քանակն աճել …

կարդալ ավելին

Նոր ծրագիր

23.11.2008

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում այս տարի կիրականացվի «Պարենային ապահովության տեղեկատվությունը գործողությունների համար» ծրագիրը: Այն նպատակաուղղված է պարենային ոլորտին առնչվող լուրերի մասին բնակչությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, տարբեր հաստատությունների եւ միջազգային կազմակերպություններին իրազեկմանը: Կազմակերպության հայաստանյան գրասենյակում «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում աշխատող համակարգը, իր մեջ հավաքագրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերլուծությունները, «Հայհիդրոմետի» կանխատեսումները, …

կարդալ ավելին

Ինչպե՞ս են էտվում ծառերը

23.11.2008

Մայրաքաղաքում սկսվել են ծառերի սանիտարական էտումները: Ավանդույթ դարձած այս գործողության մասին քչերը գիտեն, այդ իսկ պատճառով փողոցում աշխատանքներին ներկա մեր համաքաղաքացիների` «Էս ի՞նչ են սկսել…» արտահայտությունը մեղմելու համար, ներկայացնենք տարվող աշխատանքների անհրաժեշտությունը: Էտման աշխատանքները, որպես կանոն, տարվում են վաղ գարնանը եւ ուշ աշնանը: Նպատակը մեկն է` ծառերը երիտասարդացնել: Հայաստանում կանաչապատման ոլորտի լուրջ մասնագետներ գրեթե չկան: …

կարդալ ավելին

Հայերեն լեզու՝ «Երկսայրի սուր»

23.11.2008

«ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: «Պաշտոնական անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»: «Պաշտոնական խոսքում ՀՀ քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը»: «Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»: Վերոնշյալ տողերը մեր օրենսդրության մեջ ամրագրված հոդվածներից մի քանիսն են, որոնց կատարմանը հետեւելու է Լեզվի պետական տեսչությունը: Բոլորս էլ …

կարդալ ավելին

Երկրորդ անգամ

23.11.2008

Նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմեսոս քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի 6-րդ միջազգային մրցույթի մասնակիցները նոյեմբերի 18-ից սկսել են համերգին նախապատրաստվելու աշխատանքները: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Ադոնցը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան եւ աշխատանքային խումբն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Փորձերից բացի, Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է բազմաթիվ …

կարդալ ավելին

Տնտեսող խաղալիքներ

23.11.2008

Ճապոնիայի խաղալիքների խոշորագույն արտադրողները պատրաստվում են առաջիկա Ծննդյան տոներին եւ Ամանորին՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ առկա ճգնաժամային եւ լճացման երեւույթները: Ճապոնիայի ընկերություններից մեկը տոների առթիվ խաղալիք է պատրաստել տանը տարբեր տեսակի մածուկների (սպագետի, ֆետուչինի եւ այլն) արտադրության համար եւ ձեռքի ափի չափով խաղալիք-կարաոկե: Արտադրողները փորձել են հաշվի առնել սպառողների ցանկությունը՝ տնտեսել ռեստորաններում սնվելու եւ …

կարդալ ավելին

26 պատահար` մեկ շաբաթում

22.11.2008

Երեւանում նախորդ շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 26 պատահար, կազմվել է կանոնների խախտման 3162 արձանագրություն: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցել է Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը։ Ըստ նրա` նույն ժամանակահատվածում 431 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, 6 վարորդ տուգանվել է ուղեւորատար տրանսպորտային միջոցներում ծխելու համար: Խորհրդակցության ընթացքում «Երեւան Ջուր» ընկերության …

կարդալ ավելին

Որպեսզի չկտրենք այն գերակա ճյուղը, որի վրա նստած ենք

22.11.2008

Վերջին մի քանի ամիսների ընթացքում այլեւս չեն հնչում հետընտրական շրջանում մոդայիկ դարձած այն պնդումները, որոնց համաձայն` Հայաստանը կարճ ժամանակահատվածում պետք է դառնար տարածաշրջանային զարգացման կենտրոն տարբեր ոլորտներում: Պատճառները կարող են տարբեր լինել: Հնարավոր է, որ այդ պնդումներն ընդամենը նպատակ ունեին հանդարտեցնելու հետընտրական կրքերը` հանրության ուշադրությունը շեղելով սոցիալ-տնտեսական կյանքի երեւակայական բարելավման վրա: Ճիշտ այնպես, ինչպես արվեց …

կարդալ ավելին

Դիտարկելու են

21.11.2008

ԵԱՀԿ-ն ճգնաժամային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի հատվածում, որտեղ նոյեմբերի լույս 16-ի գիշերը խախտվել է հրադադարի ռեժիմը, եւ որի հետեւանքով մեկ հոգի զոհվել է: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ ասել է, որ դիտարկումը կրելու է ճգնաժամային բնույթ, քանի որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով կա զոհ: Որպեսզի նման դեպքերը դժվարություններ չառաջացնեն բանակցություններում, որոնք տարվում …

կարդալ ավելին

Կարող եք սեփականության իրավունք ստանալ

21.11.2008

Երեւանում մինչեւ 2001թ. բնակելի կառուցապատումներ իրականացրած քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան եւ ստանալ սեփականության իրավունք` այս տարվա ամռանն ընդունված «Երեւան քաղաքում հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի շրջանակներում: Երեկ այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը` հավելելով, թե օրենքի ընդունումը եւ համապատասխան աշխատանքների իրականացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի …

կարդալ ավելին

Խորհուրդ հողին

21.11.2008

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի շրջանակներում գործող Գյուղատնտեսության աջակցության մարզային եւ հանրապետական կենտրոնին լիարժեք գործունեություն իրականացնելու նպատակով 2009թ. պետբյուջեով նախատեսվել է հատկացնել 183,3 մլն դրամ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը, մարզային կենտրոնները, որոնց գործունեությունը դրական ներգործություն եւ արդյունավետ դեր ունի համայնքներում, 40%-ով կֆինանսավորվեն բյուջեի, 30%-ով` Համաշխարհային …

կարդալ ավելին

Վարի՛, գութան

21.11.2008

Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում տրամադրված 13 մլն յուանի հաշվին անցած շաբաթ Հայաստան է ներկրվել 50 միավոր գյուղտեխնիկա: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սպասարկումների վարչությունում, գյուղտեխնիկան` տրակտոր` կցասայլերով ու գյուղգործիքներով, մեկական միավոր եգիպտացորենահավաք, հատիկաընդեղենահավաք կոմբայն, 9 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 միավոր փոցխ, 10 միավոր սրսիչ եւ 5 միավոր եգիպտացորենի …

կարդալ ավելին

«Ճարպիկ» հեծանիվներ

21.11.2008

Ճապոնիայում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթեթեւ կոմպակտ հեծանիվը՝ մինչեւ 10 ռեժիմ արագությունների փոխարկման մեխանիզմով: Ընդամենը 5,8 կիլոգրամ քաշ ունեցող երկանիվ փոխադրամիջոցը ստեղծել է «Մարույամա» ընկերությունը, որն իր արտադրանքը թողարկում է Ճապոնիայի Նագանո քաղաքում: Ինչպես հաղորդել են ընկերությունում, «Տակումի» անվանումով արտադրանքի քաշի նվազեցումը, որ նշանակում է «ճարպիկ», «հնարավոր է դարձել մեծ ամրության ածխածնային մանրաթելի (կարբոնի) կիրառման …

կարդալ ավելին