Երեւանում նախորդ շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 26 պատահար, կազմվել է կանոնների խախտման 3162 արձանագրություն: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցել է Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը։ Ըստ նրա` նույն ժամանակահատվածում 431 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, 6 վարորդ տուգանվել է ուղեւորատար տրանսպորտային միջոցներում ծխելու համար: Խորհրդակցության ընթացքում «Երեւան Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ ջրամատակարարման գրաֆիկները համայնքներում պահպանվում են, անձրեւատարների մաքրման աշխատանքներն ավարտված են, իսկ դիտահորերի մաքրումը դեռ շարունակվում է:
Զեկուցվել է, որ ավտոկայանատեղիների հիմնական նախագծերը ներկայացված են փորձաքննության: Ուսումնասիրվում են նաեւ բակային տարածքներում ավտոկայանատեղիների կառուցման հնարավորությունները: