Գնում է մարաթոնին

23/11/2008

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը աշխատանքային այցով կմեկնի Լոս Անջելես, որտեղ կմասնակցի նոյեմբերի 27-ին կայանալիք ամենամյա դրամահավաք հեռուստամարաթոնին: Միջոցառմանը նախորդող շաբաթվա ընթացքում Արա Վարդանյանը հանդիպումներ կունենա հիմնադրամի տեղական մարմնի եւ տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: Կքննարկվի հիմնադրամի առաջիկա ծրագրերին ուղղված աշխատանքներն ակտիվացնելուն վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: