«Ճարպիկ» հեծանիվներ

21/11/2008

Ճապոնիայում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթեթեւ կոմպակտ հեծանիվը՝ մինչեւ 10 ռեժիմ արագությունների փոխարկման մեխանիզմով: Ընդամենը 5,8 կիլոգրամ քաշ ունեցող երկանիվ փոխադրամիջոցը ստեղծել է «Մարույամա» ընկերությունը, որն իր արտադրանքը թողարկում է Ճապոնիայի Նագանո քաղաքում: Ինչպես հաղորդել են ընկերությունում, «Տակումի» անվանումով արտադրանքի քաշի նվազեցումը, որ նշանակում է «ճարպիկ», «հնարավոր է դարձել մեծ ամրության ածխածնային մանրաթելի (կարբոնի) կիրառման շնորհիվ»:

Հեծանիվը, որի անիվների տրամագիծը կազմում է 50 սանտիմետրից փոքր-ինչ ավելի, շատ հարմար է շահագործելիս: Սակայն, ինչպես խոստովանում են դրա կոնստրուկտորները, արժեքով «Տակումին» առայժմ զգալիորեն գերազանցում է համանման ստանդարտ մոդելներին: «Կարբոնային» նորույթն այժմ գնորդներին տեղական շուկայում առաջարկվում է շուրջ 500.000 իեն (շուրջ 5000 դոլար) մանրածախ գնով: Իսկ միջին կարգի երկանիվ հեծանվի գինը Ճապոնիայում հասնում է մոտավորապես 200-300 դոլարի: