Դիտարկելու են

21/11/2008

ԵԱՀԿ-ն ճգնաժամային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի հատվածում, որտեղ նոյեմբերի լույս 16-ի գիշերը խախտվել է հրադադարի ռեժիմը, եւ որի հետեւանքով մեկ հոգի զոհվել է: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ ասել է, որ դիտարկումը կրելու է ճգնաժամային բնույթ, քանի որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով կա զոհ: Որպեսզի նման դեպքերը դժվարություններ չառաջացնեն բանակցություններում, որոնք տարվում են համանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն իր հինգ օգնականներով ամսական երկու անգամ կատարում է անհրաժեշտ դիտարկում: Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական մոնիտորինգը կանցկացվի նոյեմբերի 19-ին: