Դատապարտել է

23/11/2008

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ տեղի ունեցած հարձակումը դատապարտել է Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը: «Դատապարտում ենք Է. Բաղդասարյանի դեմ այս այլանդակ հարձակումը եւ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամբողջական հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել հարձակվողներին: Իշխանությունները չպետք է անպատիժ թողնեն լրագրողների դեմ հարձակումները, որոնց նպատակն է լռեցնել հետաքննական լրագրությունը»,- հայտարարել է կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Նինա Օգնիանովան: Կազմակերպությունը նշում է, որ Բաղդասարյանը ճանաչված հետաքննող լրագրող է, ով լուսաբանում է ՀՀ կառավարությունում առկա կոռուպցիոն երեւույթները, իսկ վերջերս անդրադառնում էր հանքարդյունաբերության ոլորտում տեղ գտած չարաշահումներին: