Նոյեմբերի 6-ին` ժամը 13:38-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է քաղաքացու դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները ժամը 15:15-ին Հրազդան գետի ափամերձ տարածքից դուրս են բերել Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Վարդան Մարտիկյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին:
կարդալ ավելինԱշխարհի գրեթե բոլոր հայերն անհամբեր սպասում էին ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ընդ որում, տպավորությունն այնպիսին էր, որ այդ ընտրությունների արդյունքներն ավելի շատ էին հետաքրքրում մեզ` հայերիս, քան Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների արդյունքները միասին: Իսկ պատճառը մեկն էր` Բարաք Օբաման խոսք է տվել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ես չափից ավելի լավատես եմ, բայց, այնուամենայնիվ, …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատել է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2009 թվականի ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում Սեւանա լճի կենսառեսուրսների վերարտադրությունը զարգացնելու նպատակով շուրջ 80 մլն դրամի շրջանակներում կիրականացվի արժեքավոր, հազվագյուտ ձկնատեսակների (հիմնականում` գեղարքունի, ամառային իշխան), խեցգետնակերպերի պաշարների համալրում եւ դրանց հետագա բազմացման ապահովում: Իսկ լճի ավազանի բուսական եւ կենդանական ռեսուրսների հաշվառումից …
կարդալ ավելինԱյս խոսքերով կարելի է բնորոշել տարբեր հարաբերություններ, բայց անկեղծ ծիծաղեցի, երբ հասկացա, որ այս զգացմունքային, ինչ-որ չափով ռոմանտիկ միտքը կիրառելի է նաեւ հայ գյուղացու եւ ՀՀ կառավարության հարաբերություններում: Խոսքն, այսպես ասած, գյուղացուն տրված «մեծ» օժանդակության մասին է, որը մեծ պարծանքով ներկայացվում է ԶԼՄ-ներում, եւ կառավարության անդամները` հերթ չտալով մեկը մյուսին, շտապում էին հայտնել այդ ուրախ …
կարդալ ավելինԱյս տարի տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները 2009թ. հունվարի 1-ից կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 հազար դրամով` համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ կարճ ժամանակ է մնացել, տեխզննություն չանցած տրանսպորտային միջոցների սեփականատերերը հերթերից խուսափելու …
կարդալ ավելինՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն անցած 10 ամիսներին վերստուգումներ են իրականացրել հանրապետության 845 ձեռնարկություններում` հայտնաբերելով 654 խախտումներ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է տեսչության հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Ռոզա Ջուլհակյանը, ըստ որի` խախտումներից 116-ն արձանագրվել է՝ ջրային, 301-ը` մթնոլորտային օդի, 58-ը` ընդերքի, եւ 23-ը` հողերի պահպանության ոլորտներում: 12 խախտում է հայտնաբերվել արտադրական սպառման …
կարդալ ավելինԳնալով ավելի մեծ թվով ամերիկացիներ չեն կարողանում վճարել՝ ըստ ներկայացվող հաշիվների: ԱՄՆ-ում սնանկացման վիճակագրությունը վատթարագույն արդյունքն է ցույց տվել 2005 թվականից ի վեր (այն ժամանակ Ամերիկայում խստացրին սնանակացման մասին օրենքը): Անցած ամսվա ընթացքում իրենց սնանկացած են հայտարարել 100 հազար մարդ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին: Երեք տարի առաջ կատարված օրենսդրական ուղղումները ֆիզիկական անձանց …
կարդալ ավելինՆոյեմբերի 1-ին Երեւանում հանդիսավոր դրամահավաք-ճաշկերույթ կազմակերպվեց` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ին, որը հրավիրվել էր ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Միջոցառման ավարտին գրանցվեց շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Դրամահավաքին մասնակցեցին Հայաստանի եւ Ռուսաստանի շուրջ 120 հայ գործարարներ: Երեկոյին մասնակցում էին ՀՀ եւ ԼՂ նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, …
կարդալ ավելինԱրեւմուտքի մշակութային ագրեսիայով պայմանավորել մեր հասարակության ընդհանուր բարոյական անկումը, այնքան էլ լուրջ չէ: Մեղքը բարդել օտար գաղտնի ծառայությունների վրա, թե միտումնավոր մեր ազգը բթացնում են, մեզ բարոյազրկում եւ դարձնում սպառող հասարակություն, հեշտ է: Սակայն ո՞վ է մեղավոր, որ մշակույթի տեսակներից մեզ համար մատչելին, ընկալելին մնում է պարզունակը, ռաբիսը: Փելեշյանն իր ֆիլմը նկարահանելու համար գումար չունի, …
կարդալ ավելին«Նոյյան Տապան» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի բողոքը հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ամբողջովին ճանաչվել է անընդունելի: Հիշեցնենք, որ «Նոյյան Տապանը» 2002թ. ընդդեմ ՀՀ-ի գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ խախտվել են իր` արդար դատաքննության, արտահայտվելու ազատության եւ այլ իրավունքները: Նաեւ նշել էր, որ նշված հոդվածներով երաշխավորված իր իրավունքների խախտման հիմք է …
կարդալ ավելինՀՀ Սփյուռքի նախարարության եւ սփյուռքի լրատվամիջոցների միջեւ երեկ տեղի է ունեցել առաջին տեսակոնֆերանսը, որտեղ նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, թե նախարարության առջեւ դրված 3 հիմնական խնդիրներից մեկը հայապահպանությունը, որն էլ այսօր սփյուռքահայության առջեւ ծառացած գերխնդիր է: «Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ բնակվելիս լինի, մտածում է՝ ի՞նչ անել, որ իր երեխան հայ դաստիարակվի: Հայության տունը կանգուն է …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հեռուստառադիո կազմակերպությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է միջպետական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հարցը: ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստում քննարկվել են միջպետական տեղեկատվական կենտրոնին վերաբերող փաստաթղթերը՝ դրա ստեղծման մասին համաձայնագիրը, կանոնակարգը եւ ստանդարտները: Ըստ հաղորդագրության` միջպետական տեղեկատվական կենտրոնը թույլ կտա առավել ամբողջական, համակողմանիորեն ու օբյեկտիվորեն լուսաբանել …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 20 մլն ԱՄՆ դոլար վարկի` Հայաստանի համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը: ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ՀՀ կառավարության ջանքերին` ուղղված ջրամատակարարման համակարգի վերականգնման եւ բարելավման ընթացիկ ծրագրի միջոցառումների ընդարձակմանը, ներառյալ` ծրագրի համար պատասխանատու «Հայաստանի ջրմուղկոյուղի» ընկերության ու ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջեւ կնքված …
կարդալ ավելինՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ցնցումների մեջ է: Դպրոցում առկա խնդիրների կծիկն այնքան մեծ է, խճճված ու խիստ անձնավորված, որ թվում է` դպրոցի վերջը եկել է: Դպրոցը երկու բանակի է բաժանվել. կան դժգոհող ու այդ պատճառով էլ՝ աշխատանքից ազատված ուսուցիչներ, եւ կան դպրոցի ներկա տնօրեն Տիգրան Հեքեքյանին սատարող մարդիկ, ովքեր ամեն ինչից գոհ են: Գոհ է …
կարդալ ավելին«Ջերմատնային ասոցիացիա» կազմակերպության օժանդակությամբ վերականգնվել ու առաջիկայում կսկսի գործել Կոտայքի մարզի շուրջ 2,5-3 հա ջերմոցային տնտեսություն: Կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ այսօր Հայաստանում կա ավելի քան 82 հեկտար ջերմոցային տնտեսություն, որից 50 տոկոսը` Արարատյան դաշտի համայնքներում: Այդ ջերմատներում մեծ մասամբ (70 տոկոս) աճեցվում են տարբեր տեսակի ծաղիկներ, նաեւ` բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, …
կարդալ ավելինՀՀ պետբյուջեի միջոցներով այս տարվա անցած 9 ամիսներին կատարվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ 10,1 մլրդ դրամի շրջանակներում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` արդեն ավարտվել են 150 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման եւ 20 կմ մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքները: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով այս տարի պետբյուջեի միջոցներով նախատեսված է իրականացնել …
կարդալ ավելինՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ հանրապետության 1095 հացի արտադրամասերում եւ հաց վաճառող առեւտրի կենտրոններում հոկտեմբերի 8-30-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 58 տնտեսվարողից գանձվել է 5 մլն 140.000 դրամ: Ուսումնասիրության ընթացքում ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, թե արտադրամասերն ունե՞ն, արդյոք, տեխնիկական հրահանգ եւ բաղադրագիր, որտեղ նշված …
կարդալ ավելին«Սեւան» ազգային պարկի գլխավոր անտառապետ Սուրիկ Աղաջանյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այս տարի Սեւանա լճի բարձրացման ենթակա հատվածներում նախատեսված է ծառերից, թփերից եւ այլ բուսատեսակներից մաքրել 95 հեկտար: Պետբյուջեից հատկացված մոտ 41 միլիոն դրամի շրջանակներում մաքրման աշխատանքներն իրականացնում է «Ուայթ Գեյթ» ընկերությունը: Այսօրվա դրությամբ Մարտունու եւ Նորատուսի անտառտնտեսությունների 70 հեկտարի վրա ավարտվել են նշված աշխատանքները, …
կարդալ ավելինՕրեր առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Էստոնիայի Պյարնու քաղաքի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից: Նշված էր նաեւ, որ նրանք կասկածվում են քաղաքի ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթի հաղթողից կաշառք վերցնելու մեջ: Իսկ հիմա հանգիստ թողնենք «հարիֆ» էստոնացիներին, որոնք ոչ միայն աշխատանքից ազատում են քաղաքապետին, այլեւ պատրաստվում են նրան դատել «կակոյ-նիբուձ» կաշառքի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ «168 Ժամ» թերթի խմբագրություն էր եկել 53 տարեկան Սվետլանա Հակոբյանը: Վերջինս խնդրում էր լսել իրեն եւ օգնության ձեռք մեկնել: Բազմաթիվ մարմինների դիմելուց հետո թերթի միջոցով իր խնդիրների մասին խոսելը կարծես նրա վերջին հույսն էր: Ուստի ներկայացնում ենք Ս. Հակոբյանի կյանքի պատմությունն այնպես, ինչպես ինքն է նկարագրում: «Ինձ դատարանից են Ձեր մոտ ուղարկել, ասեցին, …
կարդալ ավելին