Սնանկանում են

07/11/2008

Գնալով ավելի մեծ թվով ամերիկացիներ չեն կարողանում վճարել՝ ըստ ներկայացվող հաշիվների: ԱՄՆ-ում սնանկացման վիճակագրությունը վատթարագույն արդյունքն է ցույց տվել 2005 թվականից ի վեր (այն ժամանակ Ամերիկայում խստացրին սնանակացման մասին օրենքը): Անցած ամսվա ընթացքում իրենց սնանկացած են հայտարարել 100 հազար մարդ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին: Երեք տարի առաջ կատարված օրենսդրական ուղղումները ֆիզիկական անձանց արգելեցին հրաժարվել իրենց պարտքերի վճարումից, եւ սնանկների թիվն ԱՄՆ-ում գերազանցեց երկու միլիոնը: Սակայն ավելի ուշ իրադրությունը կայունացավ: Օրինակ, անցյալ տարի անվճարունակ ամերիկացիների թիվը 800 հազարից փոքր-ինչ ավելի է եղել: Սակայն ներկայիս ճգնաժամը նվազեցրեց ամերիկացիների վճարունակությունը: «Herrmann Forecasting»-ի փորձագետների կարծիքով` «վարկային ճգնաժամի սաստկանալու համեմատ սնանկացումների թվաքանակը նոր ռեկորդներ է սահմանում»։