Երբ մարտի 1-ի իրադարձություններից հետո արտակարգ դրության պայմաններում Հ1-ի լրագրողները զրուցում էին մայրաքաղաքի փողոցներում պատահական անցորդների հետ` մեր բոլոր քաղաքացիներն անխտիր` դատապարտելուց զատ կատարվածը եւ թթու խոսքեր հասցեագրելով ընդդիմությանը` վերջում անպայման ավելացնում էին, թե որքան անհարմար են զգում իրենք աշխարհի առաջ, ինչպես կարող էր հինավուրց մի երկրում, որպիսին է Հայաստանը, նման վանդալիզմ տեղի ունենալ, ինչպես …
կարդալ ավելին15-ամյա Յուրա Հարոյանը այսօր ժամանակավոր ապրում է Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնում: Մինչ այդ Յուրան ապրել է հոր` Էդիկ Հարոյանի հետ, ով Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ է: Մորն ընդհանրապես չի ճանաչում, քանի որ ծնողները բաժանվել են, երբ տղան դեռ 2 ամսական էր: Հայրը հիվանդ է տուբերկուլյոզով եւ այժմ գտնվում է ազատազրկման վայրում: Հորն օգնելու …
կարդալ ավելինԼոռու մարզի 600-ից ավելի բնակիչ ունեցող Մարց գյուղը փռված է Մոտկորի անտառների փեշերին: Մոռացված գյուղի նկատմամբ Լոռու մարզային իշխանության անտարբերության առաջին դրսեւորումը, թերեւս, Ձաղիձոր-Մարց շուրջ 7կմ երկարությամբ ճանապարհն է: Մարց գետին հարող ճանապարհահատվածը ու գյուղամիջյան ճանապարհները երբեմն տեղ-տեղ անանցանելի են: Մարցը Ալավերդու հետ կապվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ՝ Ալավերդի-Աթան, եւ ամեն օր Վանաձոր-Աթան երթուղային …
կարդալ ավելինԹեղուտի հանքավայրի տարածքում հատելու համար 2008-ին նախատեսված 35 հա անտառից 20 հա-ն արդեն հատվել է, իսկ մնացած մասի հատումն ընթացքի մեջ է: Ջիլիզա համայնքի էլեկտրիֆիկացման կապակցությամբ Ալավերդի-Ջիլիզա հատվածի բարձրավոլտ էլեկտրասնուցման տարածքում հատվել է 6 հա անտառ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայանտառի» Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանը: Ըստ նրա, 2007-ի տարերային աղետից տապալված անտառանյութը …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը, ով երկար ելույթից հետո (ի դեպ, նրա ելույթը չէր թարգմանվում) սկսեց պատմել, թե իր հոր տատը, ով հայ է եղել, ինչպես է իրեն մանրամասն պատմել Հայոց ցեղասպանության մասին, ու թե ինչ խորհուրդներ է տվել իրեն` հայի ինքնության վերաբերյալ: Ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. …
կարդալ ավելինՎերջին օրերին Կապանի եւ Ագարակի հանքարդյունաբերական գործարաններում տեղի ունեցող իրադարձությունների եւ տաքսիների վարորդների դեմ սկսված քայլերի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցությունը` ՍԴՀԿ-ն: Դրանում մասնավորապես ասված է: «Արդեն մի քանի օր է, ինչ իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել Ագարակի եւ Կապանի հանքարդյունաբերող կոմբինատների աշխատակիցները: Պատճառը, կարծես թե, նույնն է: Աշխատավորները պահանջում …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հերքել է մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե օգոստոսին Ռուսաստանն օգտագործել է Հայաստանում իր ռազմակայանները` դեպի Վրաստանի տարածք ռուսական ռազմական օդանավերի մարտական թռիչքների համար: «Նման բան չի եղել»,- հայտարարել է Ս.Օհանյանը Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ընթացքում: «Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադրությամբ վերահսկել է հանրապետության օդային …
կարդալ ավելինՀերոսներ լինում են բոլոր ժամանակներում: Ու թեեւ գրականությունն արդի Հայաստանում մոդայից վաղուց է դուրս եկել եւ «մեր ժամանակների հերոսներն» ամենեւին էլ գրական հերոսները չեն, այնուամենայնիվ, կցանկանայի այսօրվա հերոսներին համեմատել համաշխարհային գրականության հերոսների հետ: Մի կողմ թողնենք վերջին շրջանում հաճախակի հիշվող սերիալների հերոսներին: Սոցիալիստական աշխատանքի հերոսներն այլեւս չկան: Ոչ այն պատճառով, որ չկա սոցիալիզմ: Պարզապես աշխատանք …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ՀՀ կառավարության նիստերի դահլիճում անցկացվող «Արմպրոդէքսպո-2008» ագրովերամշակման եւ գյուղատնտեսական ապրանքների ութերորդ միջազգային ցուցահանդես: «Իմ տպավորությունը շատ լավն է, բայց` երկակի այն առումով, որ տեսնելով եւ ուրախանալով մեր բերքուբարիքով, վերամշակվող մթերքի որակով, մյուս կողմից հարց է առաջանում, թե այսպիսի որակն ինչո՞ւ աշխարհում տարածում չի գտնում»,- շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում …
կարդալ ավելինՀայաստանի մշտական բնակչության թվաքանակն այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով կազմել է 3 մլն 235.0 հազ., որից 2 մլն 073.4 հազ.` քաղաքային բնակչության: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՀ բնակչության թվաքանակը տարեսկզբի համեմատ աճել է 4.9 հազ., իսկ 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8.3 հազարով: Տարեսկզբի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության 67.2 տոկոսը …
կարդալ ավելինՎերջին շրջանում բնակիչների կողմից հաճախակի են դարձել բողոքները բնական գազի, այսպես կոչված, ներտնային սպասարկման հետ կապված: Այդ հարցը երեկ քննարկվում էր նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում: Շուրջ մեկ ժամ տեւած քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշակի փոփոխություններ կատարեց այս ոլորտը կարգավորող նախկինում ընդունված որոշումներից մեկում, որով սահմանվում են այն դեպքերը, երբ մատակարարը, այն է՝ …
կարդալ ավելինՄոտ մեկ ամիս առաջ կառավարությունն ԱԺ ուղարկեց «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը, սակայն, կարճ ժամանակ անց հետ վերցրեց: Փոփոխությունների այդ նախագծով նախատեսվում է այսուհետ բոլոր 18 տարին լրացած պատանիներին զորակոչել բանակ` անկախ բուհում սովորելու հանգամանքից: Այս փոփոխությունների հիմնական հիմնավորումը բանակն անհրաժեշտ թվակազմով համալրելն է, քանի որ արդեն հաջորդ տարվանից բանակ պետք է …
կարդալ ավելինՀայաստանում այս տարվա առաջին 9 ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով կազմել է 121 մլրդ 58 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի գներով աճել է 11.3%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ցուցանիշի մեջ փոստային-սուրհանդակային ծառայությունից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 395.1 մլն, հեռահաղորդակցության ոլորտինը` 118 մլրդ 662.9 մլն դրամ: Նույն …
կարդալ ավելինՏասը բրիտանացիներից ինն իրենց երջանիկ են համարում` չնայած տնտեսական ճգնաժամին, աճող գործազրկությանը եւ բնակարանի շուկայում տիրող անկայունությանը: Այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով անցկացված հետազոտության եզրակացությունները: Հետազոտությունն այս տարվա օգոստոսին Ազգային սոցիալ-մարկետինգային կենտրոնի եւ Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետների կողմից անցկացվել է 1994 չափահաս բրիտանացիների շրջանում: Հարցվածների մոտ 90 տոկոսն իրենց երջանիկ են համարել, …
կարդալ ավելինԱրդեն ընթանում են Կարապի լիճը որպես սահադաշտ գործարկելու նախապատրաստական աշխատանքները: Այն վերջնական շահագործման կհանձնվի, երբ օդի ջերմաստիճանը կլինի +8 եւ ցածր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի, սահադաշտը հնարավոր կլինի շահագործել դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Նախորդ տարվա համեմատ այս տարի որոշակի նորամուծություններ կկատարվեն: Մասնավորապես` այս տարի կկազմակերպվեն որոշակի շոու ծրագրեր։
կարդալ ավելինՄեղրիում անհամեմատ բարելավվել է աղբահանությունը` ԱՄՆ Զարգացման ծրագրի, Իզմիրլյան հիմնադրամի եւ Մեղրու քաղաքապետարանի ջանքերով իրագործված «Համայնքային զարգացման ծրագրի» «Արփիար» ենթածրագրի միջոցով: Իզմիրլյան հիմնադրամը տրամադրել է 35 մլն դրամ արժողության ծրագրի 25 մլն-ը: Մեղրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Ռոմիկ Քարամյանն «Արմենպրեսին» ասել է, որ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 1 աղբատար մեքենա եւ 1 էքսկավատոր-ամբարձիչ, քաղաքի …
կարդալ ավելինԿիրակի երեկոյան Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանագծում` «Զանգեր» կոչվող տարածքում, ձնաբքի հետեւանքով առաջացել են մեծ քանակությամբ ավտոմեքենաների խցանումներ, եւ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, ավտոճանապարհի երթեւեկելի մասից դուրս է բերվել 10-ից ավելի ավտոմեքենա, կարգավորվել է ճանապարհի բնականոն երթեւեկությունը: Ըստ նույն աղբյուրի, նոյեմբերի …
կարդալ ավելինՆոյեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սեւանա լճում բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսը: Այս մասին «Panorama»-ի հետ զրույցում ասել է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նրա խոսքով, ժամանակաշրջանը որոշվել է սիգի, իշխանի ու խեցգետնի ձվադրման ժամկետներից ելնելով: «Այս մասին խորհրդակցություն ենք անցկացրել Գեղարքունիքի մարզում: Քննարկմանը ներկա էին բոլոր շահագրգիռ …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան մոտ 150 անհատ տաքսիների վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք հավաքվել էին «Տէցի կրուգի» մոտ, որպեսզի այդտեղից ավտոմեքենաների երթով շարժվեին դեպի ՀՀ Կառավարություն եւ հանդիպեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները, սակայն, թույլ չեն տվել տաքսիստներին առաջ շարժվել՝ ասելով, որ իրենք պետական մարմիններից կպարզեն վարորդներին հուզող հարցի պատասխանը (նկատենք, որ …
կարդալ ավելինՄարդասիրական օգնության կարգով այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 8 819.4 տոննա ապրանք` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից ստացված բեռնամաքսային հայտարարագրերի: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` ներմուծված ապրանքների արժեքը 14 մլրդ 595.2 մլն դրամ է կամ 47.8 մլն դոլար:
կարդալ ավելին