Գոհ ենք, տատի

14/11/2008

Երեկ ԱԺ-ում էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը, ով երկար ելույթից հետո (ի դեպ, նրա ելույթը չէր թարգմանվում) սկսեց պատմել, թե իր հոր տատը, ով հայ է եղել, ինչպես է իրեն մանրամասն պատմել Հայոց ցեղասպանության մասին, ու թե ինչ խորհուրդներ է տվել իրեն` հայի ինքնության վերաբերյալ: Ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Շնորհակալություն ձեր տատիկին` ճիշտ խորհուրդներ տալու համար»: