Մեղրին` առանց աղբի

12/11/2008

Մեղրիում անհամեմատ բարելավվել է աղբահանությունը` ԱՄՆ Զարգացման ծրագրի, Իզմիրլյան հիմնադրամի եւ Մեղրու քաղաքապետարանի ջանքերով իրագործված «Համայնքային զարգացման ծրագրի» «Արփիար» ենթածրագրի միջոցով: Իզմիրլյան հիմնադրամը տրամադրել է 35 մլն դրամ արժողության ծրագրի 25 մլն-ը: Մեղրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Ռոմիկ Քարամյանն «Արմենպրեսին» ասել է, որ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 1 աղբատար մեքենա եւ 1 էքսկավատոր-ամբարձիչ, քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են 40 մեծ ու փոքր աղբամաններ, շահագործման է հանձնվել նոր աղբատեղին` 0,5 հա տարածքով: