Խոսքը փող է

12/11/2008

Հայաստանում այս տարվա առաջին 9 ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով կազմել է 121 մլրդ 58 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի գներով աճել է 11.3%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ցուցանիշի մեջ փոստային-սուրհանդակային ծառայությունից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 395.1 մլն, հեռահաղորդակցության ոլորտինը` 118 մլրդ 662.9 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում հեռախոսային խոսակցությունների պատվերների քանակը կազմել է 366.6 հազ., որից 304.8 հազ.-ը` միջքաղաքային, 61.8 հազ.-ը` միջազգային զանգերը: