հասարակություն

Ի պաշտպանություն թեմի առաջնորդի

04.12.2008

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ առաջացած հակասությունները Գյումրիի հանրության որոշ շրջանակների հարկադրել են հանդես գալ ուղերձով` ի պաշտպանություն թեմի առաջնորդի, որտեղ մասնավորապես ասվում է. «Այսօր հայի դիմագիծը ճշտվում է ոչ միայն աշխարհագրական, այլեւ հոգեւոր տարածքների ու արժեքների պահպանման ձգտումով: Օրերս հոգեւոր դիմադարձության եւ խռովության աննախադեպ ալիք է բարձրացել …

կարդալ ավելին

Դժբախտ պատահար

04.12.2008

Գյումրիի 139 տնակային տարածքի թիվ 244 տնակում նոյեմբերի 29-ին` առավոտյան, հայտնաբերվել են բնակիչներ` 1980թ. ծնված Արտակ Ռաֆայելյանի, 1982թ. ծնված Աննա Ռաֆայելյանի եւ նրանց դուստր՝ 2003թ. ծնված Ժենյա Ռաֆայելյանի դիերը: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման ծառայությունից «Արմենպրեսին» հայտնել են, որ տնակի ծխատարը փակված է եղել: Դեպքի առթիվ տարվում …

կարդալ ավելին

ՁԻԱՀ-ի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է

04.12.2008

Արդի փոթորկալի ժամանակաշրջանում, թվում է, չի կարող լինել որեւէ խնդիր, որը միանշանակորեն հուզի ողջ մարդկությանը: Սակայն կա այդպիսի հիմնախնդիր, եւ այն ավելի քան քառորդ դար անհանգստացնում է բոլորին: Դա ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի խնդիրն է: ՄԻԱՎ վարակի (որի վերջնային փուլն է ՁԻԱՀ-ը) համաճարակը զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավերներից է: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է …

կարդալ ավելին

Գազի արտահոսքի 36 դեպք

04.12.2008

Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է բնական գազի արտահոսքի 36 դեպք, որի արդյունքում 11 մարդ տուժել է, 5-ը` զոհվել: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկարար ծառայության, նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ շմոլ գազի թունավորման 27 դեպք, որի արդյունքում 6-ը զոհվել է, 59-ը` տուժել: Միայն 2007թ. ընթացքում բնական գազի արտահոսքի 22 դեպք է …

կարդալ ավելին

Հավաքվել է 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլար

30.11.2008

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին տեղի ունեցած «Հեռուստամարաթոն 2008»-ին հավաքել է 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ շատ է անցյալ տարի տեղի ունեցած մարաթոնին հավաքված գումարի համեմատ: Սակայն խնդիրն այն է, որ այս անգամ հավաքված գումարի գրեթե կեսը նվիրատվություն է կատարել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը. նա 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարել, որը …

կարդալ ավելին

Երբ բախվում են շախմատն ու նարդին

30.11.2008

Մի առիթով գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն ասաց, որ կյանքի յուրաքանչյուր բարդ իրադարձությանը հայ մարդու առաջին արձագանքըգ չլողանալն է: Ընդ որում` երկար ժամանակով: Սա՝ կյանքի ամենաբարդ շրջաններում, իսկ ամենաուրախ իրավիճակներում մենք ուրախանալու միայն մեկ եղանակ գիտենք` համերգ հայ աստղերի կատարմամբ, որը պետք է անպայման վարեն նույն հաղորդավարները` հիացած սեփական գեղեցկությամբ եւ մտքի անկրկնելիությամբ: Այդպես էր նաեւ չորեքշաբթի …

կարդալ ավելին

ԱԱԾ ներուժը

30.11.2008

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` ՀՀ առեւտրային բանկերի կողմից նոյեմբեր ամսին ստացվել են տվյալներ, որ Երեւան քաղաքի խանութներում տեղադրված «ՓՈՍ տերմինալների» միջոցով բանկային պլաստիկ քարտերով իրականացվել են փոքրաթիվ խոշոր չափերի գործարքներ, որոնք կասկածանքի տեղիք են տվել: Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւանում «Գասարգա» ՍՊԸ-ի կողմից …

կարդալ ավելին

Ավարտվե՞լ է

30.11.2008

Երեւանի վերելակների վերանորոգման ՀՀ կառավարության ծրագիրը գործնականում ավարտված է: Այս օրերին ընթանում են դրանց կարգաբերման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ` ծրագրով նախատեսված 34 նոր վերելակների տեղադրման եւ 2464 վերելակների վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հիշեցնենք, որ այդ ուղղությամբ ՀՀ պետբյուջեից նախորդ տարի հատկացվել էր 3 մլրդ դրամ: Գ. Խաչատրյանի խոսքով` չի …

կարդալ ավելին

Նորմայի սահմաններում

30.11.2008

Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը նախորդ ամսվա համեմատությամբ կնվազի մոտ 6,5 աստիճանով եւ կլինի նորմային մոտ, տեղումները` բազմամյա միջին քանակի սահմաններում: Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1 +1 (նորման՝ 0) աստիճան։ Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կտատանվի +9 +11 աստիճանի սահմաններում: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ …

կարդալ ավելին

Հայերի, մեծ քթի եւ «քթի ծակի» բացակայության մասին

28.11.2008

Վերջին շրջանում մեր իշխանավորները շատ են ասում, որ «մենք փոքր ազգ ենք»: Երկու օր առաջ հինգ հայ տղամարդ ապացուցեցին, որ թեեւ մենք փոքրաթիվ ենք, սակայն փոքր ազգ չենք: Եվ օգտվելով առիթից, մենք էլ ենք ուզում շնորհավորել մեր շախմատիստներին՝ իրենց փառահեղ հաղթանակի առթիվ, եւ մաղթել նորանոր հաջողություններ: Սա այն հազվադեպ իրադարձություններից է, որոնցով ուրախանում են բոլոր …

կարդալ ավելին

Փոփոխվել են

28.11.2008

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում փոքր հէկ-երից եւ հողմաէլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները ենթարկվեցին փոփոխության: Մեթոդիկայի համաձայն` հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ դեկտեմբերի 1-ը, համապատասխան ճշգրտման է ենթարկում փոքր հէկ-երից եւ հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները: Այդ փոփոխությունները հիմնականում երկու գործոնով են պայմանավորված` դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությամբ եւ երկրում գրանցված սղաճով: Ըստ փոփոխության` հէկ-երից առաքվող …

կարդալ ավելին

Պավլիկ Մորոզովն՝ ընդդեմ Պավլիկ Մորոզովի

28.11.2008

Մեր իշխանություններն, արդեն հինգ-վեց տարի է, անողոք պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Ոչ թե անողոք ու տարերային, այլ` հատուկ մշակված ծրագրով: Ծրագիր, որ միջազգային ֆինանսական կառույցների հավանությանն է արժանացել: Հավանություն տալուց զատ, այդ կազմակերպությունները ֆինանսավորում են կոռուպցիայի դեմ պայքարը: Փողը ստանալուց հետո մեր իշխանությունները նույնիսկ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծեցին: Բուռն քննարկումների արդյունքում որոշվեց կոռուպցիայի դեմ պայքարել …

կարդալ ավելին

Օրենքը կա, իսկ կատարումը՝ ոչ

28.11.2008

Այն, թե որքանո՞վ է պետական այս կամ այն գերատեսչությունը կատարում օրենքով ամրագրված իր պարտավորությունները` հայտնի է բոլորին: Գրեթե ամեն օր խմբագրություն այցելող քաղաքացիներն իրենց օրինակներով ապացուցում են, որ կառավարության հայտարարություններն իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների վերաբերյալ օրենքով սահմանված արտոնություններն ամրագրված են ՀՀ «Սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության մասին» օրենքի «Զինծառայողների եւ նրանց …

կարդալ ավելին

Փոքրիկ ակնարկ մի հարցազրույցի առիթով

28.11.2008

Օրեր առաջ ծանոթացա «168 Ժամ» թերթում Մխիթարյան Միաբանության հայրերից Հայր Հարություն Պզտիկյանի հետ հրապարակված հարցազրույցին, որից թեեւ բավականին ժամանակ է անցել, բայցեւայնպես հարցազրույցում շոշափված թեմաների կարեւորությունը, կարծում ենք, ներելի կդարձնի դրանց վերաբերյալ արձագանքի ուշացումը: Հայր Հարությունը հարցազրույցում անդրադառնում է վերջին շրջանի Հայաստանյան ներքաղաքական, կարելի է ասել` ներհասարակական իրավիճակին, մեր կյանքում մտավորականության ու եկեղեցու կոչմանը: Նախ, …

կարդալ ավելին

«Ուզում եմ, որ դրսում գտնվող բոլոր գործարարներն օգնեն իրենց գյուղերին»

28.11.2008

«Շատ եմ երազել մեր գյուղի մասին, երազում էի, որ ՀԷԿ եմ կառուցելու մեր գյուղում, որպեսզի ամբողջ շրջանին լույս տա: Ես ցավ եմ ապրում մեր Հայաստանի համար, գիտե՞ք ինչպես կարելի է ծաղկեցնել մեր երկիրը: Ես դեմագոգիայով չեմ զբաղվում: Ոչ մի երկրում հնարավոր չէ ծորակը բացել եւ ջուր խմել: Մեր սարերի կանաչով եւ մեր մաքուր ջրով հնարավոր …

կարդալ ավելին

Երկարացվել է

28.11.2008

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր «Առանց կանխավճարի» ակցիան երկարաձգել է մինչեւ 2009-ի փետրվարի 1-ը: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Արմենպրեսին» ասել է, որ այն բնակիչները, ովքեր մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին, կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր, որով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների համար հաշվարկված վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 հազ. …

կարդալ ավելին

ՀՀԿ-ականը մարդ է սպանել

27.11.2008

Նախօրեին կատարվել է հերթական աղմկահարույց սպանությունը` այս անգամ Իջեւանում: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտորի օգնական, դասախոս, Իջեւանի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի անդամ Արտակ Ճաղարյանը 7-8 տեղից դանակահարել է Իջեւանում տարադրամի առեւտրով զբաղվող ոմն Վալերի: Ըստ մեր աղբյուրների, Ճաղարյանը 15 մլն դրամ գումար է պարտք եղել այդ մարդուն: Իսկ սպանությունից հետո ԵՊՀ դասախոսն իր մեքենայով սպանվածի դին …

կարդալ ավելին

Պետք է միջամտեն

27.11.2008

Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով՝ Իսրայելի Ոստիկանությունը հայ հոգեւորականներին արգելել է այսուհետ Գյուտ խաչի տոնը նշելիս մտնել տաճար, եթե դա չեն թույլատրում հույն հոգեւորականները: Այս մասին երեկ հայտարարել են դեպքերի ականատես հայ հոգեւորականներն ու ուխտագնացները: Արարատյան հայրապետական թեմի քահանա Մխիթար Ալոյանը հուսով է, որ ՀՀ …

կարդալ ավելին

Գյուղապետը մահացել է

27.11.2008

Նոյեմբերի 23-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի գյուղապետ, 1974 թ. ծնված Արամայիս Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 1958 թ. ծնված Հրաչիկ Խանզադյանը եւ 1968 թ. ծնված Կարեն Ղուկասյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական …

կարդալ ավելին

Դուդուկ եւ սուր

27.11.2008

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է հայազգի աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջիվան Գասպարյանին: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի, Ս. Օհանյանը շնորհավորել է մեծանուն վարպետին ծննդյան 80-ամյակի առթիվ` ցանկանալով նրան երկարակեցություն, անսպառ եռանդ, ստեղծագործական հաջողություններ եւ նվիրական իղձերի իրականացում: Պաշտպանության նախարարը Ջ.Գասպարյանին նվիրել է խորհրդանշական սուր:

կարդալ ավելին