«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին տեղի ունեցած «Հեռուստամարաթոն 2008»-ին հավաքել է 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ շատ է անցյալ տարի տեղի ունեցած մարաթոնին հավաքված գումարի համեմատ: Սակայն խնդիրն այն է, որ այս անգամ հավաքված գումարի գրեթե կեսը նվիրատվություն է կատարել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը. նա 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարել, որը պետք է ուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության` այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի աճ է գրանցվել: Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են «Վիվա Սել» ՄՏՍ-ը, պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, գործարար Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանըգ Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` Լոս Անջելես` շուրջ 1 մլն 300.000 ԱՄՆ դոլար, Լիբանան` 200.000 ԱՄՆ դոլար, Մոնրեալ՝ 130.000 ԱՄՆ դոլար, Արգենտինա` 100.000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիա` 200.000 ԱՄՆ դոլար, Հոլանդիա` 40.000 ԱՄՆ դոլար, Ավստրալիա` 50.000 ԱՄՆ դոլար, Նյու Յորք` 200.000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիա` շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիա` 85.000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա` 33.000 ԱՄՆ դոլար, Տորոնտո` 250.000 ԱՄՆ դոլար, Հունաստան եւ Կիպրոս` 40.000 ԱՄՆ դոլար: