Նախօրեին կատարվել է հերթական աղմկահարույց սպանությունը` այս անգամ Իջեւանում: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտորի օգնական, դասախոս, Իջեւանի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի անդամ Արտակ Ճաղարյանը 7-8 տեղից դանակահարել է Իջեւանում տարադրամի առեւտրով զբաղվող ոմն Վալերի: Ըստ մեր աղբյուրների, Ճաղարյանը 15 մլն դրամ գումար է պարտք եղել այդ մարդուն: Իսկ սպանությունից հետո ԵՊՀ դասախոսն իր մեքենայով սպանվածի դին տեղափոխել է ինչ-որ տեղ, որից հետո մեքենան տարել է ավտոլվացման կետ, որի աշխատակիցները արյան հետքերը տեսնելով՝ դիմել են Ոստիկանություն: Ճաղարյանը, ըստ նույն աղբյուրի, խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Ի դեպ, նա սպանվածից վերցրել է նրա մոտ այդ պահին եղած գումարը եւ այն տարել է Իջեւանի ՀՀԿ գրասենյակ: