Դժբախտ պատահար

04/12/2008

Գյումրիի 139 տնակային տարածքի թիվ 244 տնակում նոյեմբերի 29-ին` առավոտյան, հայտնաբերվել են բնակիչներ` 1980թ. ծնված Արտակ Ռաֆայելյանի, 1982թ. ծնված Աննա Ռաֆայելյանի եւ նրանց դուստր՝ 2003թ. ծնված Ժենյա Ռաֆայելյանի դիերը:

Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման ծառայությունից «Արմենպրեսին» հայտնել են, որ տնակի ծխատարը փակված է եղել: Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: