Հայաստանում չկա մի մարդ, ով դժգոհ չէ հայրենական հեռուստաարտադրանքից: Բոլորը բողոքում են անորակ հաղորդումներից, փոփ-երաժշտության առատությունից, գռեհիկ սերիալներից ու խեղաթյուրված հայերեն լեզվից` թեեւ բոլորն էլ հասկանում են, որ օլիգարխիկ մասնավոր հեռուստակայանները դժվար թե փոխեն իրենց մարտավարությունը: Սա այն դեպքն է, երբ դժվար է հասկանալ` ո՞րն է առաջնայինը` պահանջա՞րկը, թե՞ առաջարկը: Երեկ «Էքսպերտների միավորում» հ/կ-ն, որն, …
կարդալ ավելինԼեփսիուսի 6-րդ փողոցի, 14 շենքի երկրորդ հարկի պատշգամբում ցրտից կապտած, սփրթնած մարդկանց մի ամբողջ խումբ է ինձ դիմավորում: Բոլորի հայացքներում սպասում կա, որովհետեւ իմ այցելությանն ուղիղ 2 տարի սպասել են, ու հիմա էդ սպասումը դառնում է հույս: Իմ այցելությունից մի քիչ վախենում եմ, որովհետեւ նրանց հույսերն արդարացնողը ես չեմ, բայց, այնուամենայնիվ, հույսերն արդարացնելու պատասխանատվությունն ինձ …
կարդալ ավելինՆախօրեին ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Ջորջիա նահանգում բացահայտված մի հանցախմբի մասին, որի անդամները ենթադրաբար ռուսական մաֆիային պատկանող եւ ապօրինի ճանապարհով ԱՄՆ մուտք գործած չորս հայ երիտասարդներ են` Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումասյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը: Ըստ այդ տեղեկությունների, վերջիններս օգոստոսին Գլենդելից տեղափոխվել եւ հաստատվել են Ալֆարետա քաղաքում ու ընդամենը մի քանի ամսվա ընթացքում …
կարդալ ավելինՀանրապետությունում 2008-ին հայտնաբերվել է ապօրինի հատված 2080 ծառ, որից 1214-ը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մնացածը` ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ըստ նրա, 2004-ից ապօրինի հատումների ծավալը հանրապետությունում նվազել է շուրջ 10 անգամ: Դրան նպաստել են նաեւ վերջին տարիներին անտառամերձ բնակավայրերում ընթացող գազիֆիկացման աշխատանքները: 2008թ. …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանին եւ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Անահիտ Ադամյանին: Պատճառն ԱԺ նախագահի` ԵԽ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներին ուղարկած նամակի բազմաթիվ կոպիտ խախտումներով ռուսերեն թարգմանությունն է: Դրա հեղինակը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Ա. Ադամյանը: Նույն նամակի պատճառով ԱԺ բազմաթիվ աշխատակիցներ …
կարդալ ավելինԵրեւանի Կորյունի 21 հասցեում գտնվող «Կենտրոն» տարածքի նոտարական գրասենյակից գողացվել են համակարգչային մոնիտորներ:
կարդալ ավելին«168 Ժամը» միանում է մի շարք լրատվամիջոցների տարածած այն հայտարարությանը, որով բողոքի ձայն է բարձրացվում «7-ի գործով» դատավարության լուսաբանման ժամանակ լրագրողներին նորմալ լուսաբանելու հնարավորությունից զրկելու առթիվ: Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ լրագրողները կարող են ներկա գտնվել դահլիճում, սակայն դատավարության միայն առաջին նիստին` դեկտեմբերի 19-ին է այդ հնարավորությունն ընձեռվել: Հաջորդած 4 նիստերի ժամանակ դատական նիստին …
կարդալ ավելին«Panorama.am»-ի փոխանցմամբ` «Լայքս Արմենիա» ընկերությունը երեկ հերքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հնչեցված այն տեղեկատվությունը, թե ընկերության 1000 աշխատակից ազատվել են աշխատանքից: Ըստ ընկերության` իրենք միշտ ունեցել են 210 աշխատակից, որոնք այժմ աշխատում են, իսկ թե որքան ժամանակ նրանք կշարունակեն աշխատել` հայտնի չէ: Տեղեկացնենք, որ «Լայքս Արմենիա» ընկերությունը Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների …
կարդալ ավելինԿադրերի կարեւորության մասին դեռեւս Վ.Ի.Լենինն ասել է, որ «կադրերն են ամեն ինչ որոշում»: Դժվար է այս հարցում չհամաձայնել բոլշեւիկների առաջնորդի հետ: Հատկապես այսօր, երբ յուրաքանչյուր հայաստանցի իր մաշկի վրա է զգում անհաջող կադրերի «աշխատանքի» հետեւանքները: Եվ նման իրավիճակում անհասկանալի են դառնում հայաստանյան նշանակումների կոալիցիոն սկզբունքները: Փորձենք բացել փակագծերը: Քաղաքակիրթ աշխարհում կոալիցիա ասվածը ընդունված երեւույթ է: …
կարդալ ավելինԱմանորի տոներից մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն անհավանական բան պատմեց: Նա վստահեցնում էր, որ Ուռուցքաբանական հիվանդանոցի բոլոր հիվանդներին պարտադրել են դուրս գրվել եւ գնալ տուն: «Բոլորին, պատկերացնո՞ւմ ես, բոլորին»,- պնդում էր ծանոթս: Նա հույս ուներ, որ մամուլի հրապարակումն այդ մասին կարող էր փոխել իրավիճակը: Անկեղծ ասած՝ չհավատացի: Հայաստանի առողջապահական համակարգի մասին՝ ընդհանրապես, իսկ ուռուցքաբանության …
կարդալ ավելինԽումհարաթափ քաղաքի խելահեղ արագությունը կամաց-կամաց վերածվում է զգայուն նյարդի: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները պտտահողմի արագությամբ ներխուժում են ամենուր… Բոլորս վախեցած ենք… Ամանորյա տոների պայծառատեսությունն աստիճանաբար վերածվում է հոռետեսության: Ճգնաժամի մասին ամբիոններից հնչող ցանկացած մխիթարանք աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին դառնում է զավեշտալի: Գնում եմ Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի հանրակացարանում բնակվող Աստղիկենց տուն: Էս թաղում էն գլխից …
կարդալ ավելին«Մենք այն ժողովուրդն ենք, որ մայրաքաղաքներ շատ է տեսել։ Եվ սրա մեջ է, եթե կուզեք, մեր ժողովրդի դարավոր ողբերգության արտահայտություններից մեկը։ Մենք մայրաքաղաքներ շատ ենք ունեցել, ունեցել ենք ստիպված, ունեցել ենք, որովհետեւ մայրաքաղաքներն ավերվել են, հիմնահատակ արվել։ Ու մեզ մնացել է փլատակներով հպարտանալու զգացմունք միայն։ Թող մեր կյանքն ընթանա այնպես, որ Երեւանը լինի եւ մնա …
կարդալ ավելինՀանրապետությունում 2008-ին հաշմանդամներին անվճար հատկացվել է 12 հազար 514 պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագա: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Կարմեն Պետրոսյանը, տրամադրվել է 939 ռուսական արտադրության լսողական սարք, 450 հաշմանդամի սայլակ, 733 ստորին, 58 վերին վերջույթների պրոթեզ, 942 հենակ, 567 սեղմիրան եւ այլն: Նախորդ տարի …
կարդալ ավելին«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը, հունվարի 11-ին կատարելով Սոչի-Երեւան չվերթը, Վրաստանի օդային տարածքում, Թբիլիսիի վրա, հրաշքով է զերծ մնացել մեկ այլ օդանավի հետ բախվելուց, որը կատարում էր Դուբայ-Նյու Յորք չվերթը: Այդ մասին «Ռեգնումին» հաղորդել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Ըստ նրա` օդաչուն թռիչքի ընթացքում հանկարծ նկատել է ուղիղ դեպի իրեն թռչող մեկ այլ օդանավ: Ավիաընկերության …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի հավաստմամբ` Հայաստանի գազամատակարարումն ամբողջ ծավալով այսօր կվերականգնվի: Հիշեցնենք, որ Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել էր անցած շաբաթ` Վրաստանի տարածքում Ղազախ-Սագորամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների պատճառով: Շ. Սարդարյանի փոխանցմամբ` ըստ իրենց տեղեկությունների, գրեթե ավարտված են վերականգնողական աշխատանքները, իսկ «ՀայՌուսգազարդի» մասնագետները, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին, դեռեւս գտնվում են …
կարդալ ավելինՀարցազրույց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության» կենտրոնի ղեկ., ԳԱԱ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) «Գերհաղորդիչ դետեկտորների» լաբ. վարիչ, ֆիզիկոս Սամվել Գեւորգյանի հետ – Դուք՝ Ձեր խմբով վերջերս Հայաստան եք բերել միջազգային հեղինակավոր՝ «Global Security Challenge» («Համընդհանուր անվտանգության մարտահրավեր») կազմակերպության մրցույթում Ձեր ներկայացրած գիտական ու սարքաշինական տեխնոլոգիաների հաղթանակի մասին վկայող մրցանակներ, սակայն ՀՀ-ում նման բաների …
կարդալ ավելինՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայության փոխանցած տեղեկատվության համաձայն` «Նոր Զովք», «Գրանդ քենդի» եւ «Երեւան սիթի» խանութների ցանց ունեցող սուբյեկտների մոտ արդեն իսկ արձանագրվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքեր եւ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Կոմիտեն հիշեցնում է, որ սահմանված կարգով ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված ֆինանսական պատասխանատվության միջոցների …
կարդալ ավելինՏասնամյա Արմանը 10 տարի շարունակ ամանորյա գիշերների մեջ թաքցնում է իր երազանքներն ու դեկտեմբերի 31-ի գիշերը կառուցում է այն ապագան, որը հեքիաթի նման պարբերաբար հայտնվում ու իրեն ապրելու հույս է տալիս: Ասում է` այս տարի հուսահատվել էր, որովհետեւ որքան մոտենում էր ժամը 24:00-ն, այնքան հասկանում էր, որ տոն սարքելու տրամադրություն չկա: Ամառային կոշիկներով դպրոց հաճախող …
կարդալ ավելինԿառավարության որոշմամբ 2009-ի հունվարի 7-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Հունվարի 7-ի աշխատանքային չորեքշաբթի օրը տեղափոխվում է 2008-ի դեկտեմբերի 27-ը` շաբաթ օր:
կարդալ ավելինՀարգելի ընթերցողներ, սա «168 Ժամի» այս տարվա վերջին համարն է: Այս տարի արձակուրդի ենք մեկնում սովորականից մի քանի օր շուտ` հույս ունենալով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում առանց այդ էլ այս տարի բացասական դեպքերով հագեցած մեր երկրի կյանքում տեղի չի ունենա որեւէ արտառոց իրադարձություն: Իսկ մեր հաջորդ համարը լույս կտեսնի հունվարի 13-ին, եւ հույս ունենք, որ …
կարդալ ավելին