Ազատել է

17/01/2009

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանին եւ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Անահիտ Ադամյանին: Պատճառն ԱԺ նախագահի` ԵԽ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներին ուղարկած նամակի բազմաթիվ կոպիտ խախտումներով ռուսերեն թարգմանությունն է: Դրա հեղինակը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Ա. Ադամյանը: Նույն նամակի պատճառով ԱԺ բազմաթիվ աշխատակիցներ նկատողություն են ստացել: Ինչ վերաբերում է Հայկ Քոթանյանին, ապա, ինչպես հայտնի է` վաղուց էին շրջանառվում նրան աշխատանքից հեռացնելու մասին խոսակցությունները, իսկ վերոնշյալ նամակի թարգմանության հետ նա կապ ունի այնքանով, որ հենց ինքն է այդ նամակը փոխանցել Ա. Ադամյանին` թարգմանելու համար: Դա, ի դեպ, վերջինիս պարտականությունների մեջ չէր մտնում: Հիշեցնենք, որ Հ. Քոթանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Վերջինիս էլ փոխարինելու է երբեմնի ընդդիմադիր Թաթուլ Մանասերյանը: