Շնորհավոր Ամանոր

24/12/2008

Հարգելի ընթերցողներ, սա «168 Ժամի» այս տարվա վերջին համարն է: Այս տարի արձակուրդի ենք մեկնում սովորականից մի քանի օր շուտ` հույս ունենալով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում առանց այդ էլ այս տարի բացասական դեպքերով հագեցած մեր երկրի կյանքում տեղի չի ունենա որեւէ արտառոց իրադարձություն: Իսկ մեր հաջորդ համարը լույս կտեսնի հունվարի 13-ին, եւ հույս ունենք, որ գոնե 2009 թվականը Հայաստանի համար կլինի դրական փոփոխությունների տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: