Նաեւ «168 Ժամը»

17/01/2009

«168 Ժամը» միանում է մի շարք լրատվամիջոցների տարածած այն հայտարարությանը, որով բողոքի ձայն է բարձրացվում «7-ի գործով» դատավարության լուսաբանման ժամանակ լրագրողներին նորմալ լուսաբանելու հնարավորությունից զրկելու առթիվ: Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ լրագրողները կարող են ներկա գտնվել դահլիճում, սակայն դատավարության միայն առաջին նիստին` դեկտեմբերի 19-ին է այդ հնարավորությունն ընձեռվել: Հաջորդած 4 նիստերի ժամանակ դատական նիստին հետեւող լրագրողները ստիպված են եղել դատավարությանը հետեւել առանձնացված սենյակից, որտեղ տեղադրված էկրանը քաղբանտարկյալների հայտարարությունները պարզ լսելու հնարավորություն չի տալիս: