ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայության փոխանցած տեղեկատվության համաձայն` «Նոր Զովք», «Գրանդ քենդի» եւ «Երեւան սիթի» խանութների ցանց ունեցող սուբյեկտների մոտ արդեն իսկ արձանագրվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքեր եւ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Կոմիտեն հիշեցնում է, որ սահմանված կարգով ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառումից բացի, պարբերական խախտումների դեպքում, հարկային մարմիններն օգտվելու են օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով ՀԴՄ շահագործողի գործունեությունը կասեցնելու իրավունքից: