հասարակություն

«Ես ու ախպերս անտեր մնացինք»,- ասում է 14-ամյա լքված աղջիկը

30.01.2009

Լիանան ներփակվել է մենության պատյանի մեջ ու որբության բարդույթից` մարդկանց հետ չի շփվում: Վախենում է… Մի օր արթնացել ու հասկացել է, որ մայրն իրեն լքել է: Լիանան կատարվածից այնքան շփոթված է ու անակնկալի եկած, որ խոսելիս ձեռքերը դողում են, ու մարմինն ակամայից ճոճվում է: 14-ամյա այս աղջիկը չի կարողանում հավատալ, որ այլեւս որբ է: Ասում …

կարդալ ավելին

Լրագրողների բողոքի հիման վրա հարուցված քրգործը կարճվեց

30.01.2009

2008թ. դեկտեմբերի 26-ին կայացրած որոշումով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Ֆ. Բաղդասարյանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ՀՀ Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչի կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ: Բողոքը ներկայացրել էինք 2008թ. օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում «Հետք»-ի եւ «Քյավառ» հեռուստաընկերության աշխատակիցների համատեղ իրականացրած նկարահանումների ժամանակ գյուղի մի խումբ բնակիչների հարձակման միջադեպի հետ …

կարդալ ավելին

Անհայտ կորած փողեր

30.01.2009

Հրանտ Տեր-Հակոբյանը, ընտանեկան խնդիրներից ելնելով, 2004 թ. դեկտեմբերին Այգեստան փողոցում գտնվող իր սեփական տունը վաճառում է 92 հազար ԱՄՆ դոլարով եւ 20 հազարը հատկացնում դուստրերին` Անահիտին եւ Անիին: «Ասաց` դուք արդեն չափահաս եք, գնացեք տուն գնեք, ես ուզում եմ մենակ ապրել,- հիշում է Անահիտը: – Մեր վաճառված տնից 2005 թ. ապրիլին հեռացանք ու հայրիկիս հետ …

կարդալ ավելին

Խարդախության 42 դեպք

30.01.2009

Բաբկենի ընտանիքը կանգնած է անօթեւան մնալու վտանգի առաջ «Հետքին» նամակով դիմել է քաղաքացի Սուսաննա Հովսեփյանը, ով խնդրում է ուշադրության արժանացնել Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում լսվող «Կարեն Հարությունյանն` ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի» գործը: Արաքսյա Տեր-Հովսեփյանը պատմում է, որ իրեն շտապ հարկավոր է եղել 8 մլն դրամ: Տիկին Արաքսյան «Գինդ» թերթում պատահաբար հանդիպել է «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ի …

կարդալ ավելին

Ամուսինը ծեծում է կնոջը, որդին միանում է հորը

30.01.2009

Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ Սանասար եւ Մարինե Ղեւոնդյանների համատեղ կյանքի ընթացքում 4 արու զավակներ են ծնվել, որոնցից մեծը` 13, իսկ փոքրը 3 տարեկան է: «Միասին ապրել ենք 15 տարի, որից 8 տարիները ամուսինս ապրել եւ աշխատել է Հունաստանում, իհարկե այդ ընթացքում եկել-գնացել է տուն, երեխեքին էլ լավ է նայել, ոչ մի բանով չի բրախել»,- …

կարդալ ավելին

Եվս մեկ զոհ

28.01.2009

Նկարում պատկերված «շան բունն», ինչպես անվանում են հարակից տարածքում հայտնված մարդիկ` պատկանում էր 71-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանին: Բաքվի փախստական Ռ. Ստեփանյանին Հայաստան տեղափոխելուց հետո, որպես ժամանակավոր կացարան՝ սենյակ էին տրամադրել «Էրեբունի» հյուրանոցում: 3 տարի առաջ ՀՀ կառավարությունն այդ հյուրանոցը վաճառել էր անհայտ մի սեփականատիրոջ, որը տեղի բնակիչներին բառիս բուն իմաստով դուրս էր շպրտել: Ռ. Ստեփանյանը հրաժարվել …

կարդալ ավելին

«Հայտարարում են հանցագործության մասին»,- ասում է Անահիտ Բախշյանը

28.01.2009

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ` 2007թ. օգոստոսի 10-ին Մյասնիկյան պող. 43 տան բնակիչ Համբարձում Գալստյանի բնակարանը` հարակից հողատարածքով հանդերձ, համարվել է պետական սեփականություն, այնուհետեւ` վաճառվել մեկ այլ քաղաքացու` Զվարդ Խաչատրյանին («168 Ժամն» անդրադարձել է այս թեմային): Իսկ թե ինչ խարդախությունների են դիմել Երեւանի քաղաքապետարանի, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանների պաշտոնյաները` կներկայացնենք ստորեւ: Ոմն Զվարդ Խաչատրյան 1953-ից Մյասնիկյան …

կարդալ ավելին

Էլի կենտրոն են սարքում

28.01.2009

Երեւանում` Իսակովի պողոտայի հարեւանությամբ գտնվող Պասկեւիչի բլուրի հարակից տարածքում, այս տարի նախատեսվում է սկսել միջազգային գործարարական կենտրոնի կառուցման աշխատանքները: Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի` կենտրոնի կառուցման շնորհիվ Երեւանի կենտրոնական հատվածը կբեռնաթափվի «միջազգային գործառույթներից». այդտեղ կտեղակայվեն միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, դեսպանատներ, բանկեր, այնպիսի կառույցներ, որոնք նախկինում Երեւանում չեն եղել: Ս.Դանիելյանի ասելով, Երեւանը պետք է ունենա նաեւ …

կարդալ ավելին

Լավագույն թեկնածուն

24.01.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հաստատմանն է ներկայացվել նորաստեղծ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենի թեկնածությունը: Հանձնաժողովի կազմում են Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը եւ այլք: Ծրագրերի գործադիր տնօրենի թեկնածուի անունը շատ դժվարությամբ կարողացանք պարզել. հանձնաժողովը որոշել էր առայժմ գաղտնի պահել եւ հրապարակել միայն …

կարդալ ավելին

Մարմնով՝ հիվանդ, հոգով՝ վիրավոր

24.01.2009

7-րդ դասարանցի Արայիկը լուռ հետեւում է վառարանին դրված կաթսայի խուփի վրա չորացող գուլպաների գոլորշուն, որի խոնավությունն ամբողջ սենյակով մեկ գարշահոտ է տարածել: «Ո՞նց ես, չեմպիոն»,- հարցնում եմ բազմաթիվ մեդալների, պատվոգրերի արժանացած, կարատե մարզաձեւում մեծ հաջողությունների հասած Արայիկին, ով հարցերիս չի արձագանքում: Արայիկի աչքերի արտահայտությունը քարացել է վառարանի գոլորշու վրա, որը նույնքան թափանցիկ է, որքան` նրա …

կարդալ ավելին

113 խախտում

24.01.2009

2008թ. ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) ՀՀ 256 հանքավայրերում կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 113 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 98 ակտ, որի դիմաց գանձված 3,9 մլն դրամը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: Հայտնաբերվել են նաեւ 526,47 կգ ոսկու, 7,30 տ արծաթի, 526,3 տ պղնձի, 0,195 տ սելենի, 0,412 տ …

կարդալ ավելին

Խաղող եւ պոմիդոր

24.01.2009

2008 թ. հանրապետության շուրջ 40 վերամշակման կազմակերպությունների գործունեության շնորհիվ մթերվել եւ վերամշակվել է ավելի քան 23 մլրդ դրամի 195,8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն եւ խաղող: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության ծրագրավորման վարչությունում, մթերող ընկերությունների կողմից 2008-ին հատկապես բարձր է եղել խաղողի եւ պոմիդորի գնման պահանջարկը, որի արդյունքում նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել են դրանց …

կարդալ ավելին

Ինքնասպանության փորձ` եկեղեցում

24.01.2009

Ստամբուլցի 51-ամյա հայազգի գործարար Սեւան Ինջեն ինքնասպանության փորձ է կատարել Սուրբ Թագավոր եկեղեցում: Ըստ թուրքական «Զաման» թերթի` Ինջեն եկեղեցի է եկել առավոտյան` Ստամբուլի Մալթեփե շրջանում գտնվող իր աշխատավայրից: Ճանապարհին Քադիքյոյում գտնվող իր գրասենյակից վերցրել է իրեն պատկանող ատրճանակը: Որոշ ժամանակ եկեղեցում մնալուց հետո, նա եկեղեցու պատին իր ինքնասպանության պատճառներն ընտանիքին հայտնող գրություն է փակցրել, որից …

կարդալ ավելին

Ընկել է գնացքի տակ

24.01.2009

Նախօրեին Մոսկվայի մետրոպոլիտենի «Բելյաեւո» կայարանում գնացքի տակ է ընկել եւ մահացել Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանը: Ըստ Ներքին գործերի մոսկովյան մետրոպոլիտենի վարչության մամլո ծառայության, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում: «1972թ. ծնված Գ. Գեւորգյանը ստացած վնասվածքներից մահացել է տեղում: Փաստաթղթեր նրա մոտ չեն հայտնաբերվել, սակայն անձը պարզել հաջողվել է Հայաստանի հյուպատոսության կողմից 2006թ. տրված …

կարդալ ավելին

Վաճառել են քաղաքացու բնակտարածքը

24.01.2009

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Մյասնիկյան 43/3 (Կենդանաբանական այգու ձախակողմյան հատվածում) հասցեի բնակիչ Համբարձում Ղազարյանի խնդրին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, գաղտնի եւ ապօրինի կերպով Հ. Ղազարյանի բնակարանի տարածքը վաճառվել էր մեկ այլ քաղաքացու` Զվարդ Խաչատրյանին: Հ. Ղազարյանի հավաստմամբ` իր գերդաստանն այդ տարածքում ապրել է դեռեւս 1953-ից, մինչդեռ 2007-ին շատ պատահաբար …

կարդալ ավելին

Ալինան քաղցը հագեցրել է պատուհանագոգերը կրծոտելով

24.01.2009

Դաշնամուրի գործարանի հարակից տարածքում գտնվող հանրակացարանի դռները համարակալված են: Յուրաքանչյուր թվի ետեւում պետությունը մարդաքանակ է հաշվառել, որի ցուցակը տարեցտարի կրճատվում է: Տեսնելով համարակալված դռների ետեւում հայտնված մարդկանց կենսակերպը, խեղված ճակատագրերը` եւս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր պետությունն այս մարդկանց սառնասրտորեն համարակալել է՝ որպես գլխաքանակ: Համարակալված դռների ետեւում մարդիկ խելագարվում, հիվանդանում, սովամահ են լինում ու …

կարդալ ավելին

«Ցմահ ազատազրկման եմ դատապարտված չարածս հանցագործության համար»

24.01.2009

Ցմահ ազատազրկման եմ դատապարտված չարածս հանցագործության համար: Եվ դա՝ այն դեպքում, երբ հանցագործության կատարմանն իմ չմասնակցությունն ապացուցված է: Այն, որ հանցագործությունը կատարվել է այլ անձի կողմից, վկայում է՝ 1) դեպքին ականատեսների արած վերարտադրությունից կազմված ֆոտոռոբոտը, 2) հանցագործին դեպքի վայր տարած տաքսու վարորդի ցուցմունքն այն մասին, որ հանցագործին կճանաչի անգամ տասը տարի անց, եւ որ հանցագործը …

կարդալ ավելին

Գրեք սառույցին

24.01.2009

Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մայթերը մաքրելու համար լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել: Այդ մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ըստ որի՝ Երեւանում հունվարի առաջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով սառցակալած մայթերի մաքրման աշխատանքները ժամանակին չեն իրականացվել համապատասխան մեքենա-մեխանիզմների բացակայության պատճառով: Միայն Կենտրոն թաղապետարանն է մայթերը մաքրող տեխնիկա ձեռք բերել, մյուս համայնքներում այդ …

կարդալ ավելին

Հա՛մ կտրում են, հա՛մ վերակառուցում

24.01.2009

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկը վարձակալության է տրվել մրցույթում հաղթող ճանաչված «Սարուխ Սթար» ՍՊԸ-ին: Պայմանագրով նախատեսվում է վերակենդանացնել պուրակը, ապահովել ծառաթփային հավաքածուների պահպանությունն ու վերարտադրությունը, ակտիվացնել գիտահետազոտական աշխատանքները: Այս նպատակների համար նախատեսված է ներդնել շուրջ 170 մլն դրամ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «Սարուխ Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Սարուխանյանը, դենդրոպարկում վերականգնողական …

կարդալ ավելին

Արձագանքեցին

24.01.2009

Մեր թերթի նախորդ համարներում տպագրված «Ով աչք ունի` կտեսնի» եւ «Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր» հրապարակումներին արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հիշեցնենք, որ «Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր» հոդվածը Վարդաշենի հանրակացարանում բնակվող մի ընտանիքի մասին էր, որի տանտիկինը` Գոհարը, սպանել էր հիվանդ ամուսնուն: Գոհարի երկու աղջիկներն այժմ …

կարդալ ավելին