հասարակություն

Բորշչի համով պաղպաղակ

08.02.2009

«Մենք այս կարգի վատ որակի փաստաթուղթ չէինք տեսել: Դա, հեռուստաեթերի լեզվով ասած, «արդեն վերջն է» կամ «բորշչի համով պաղպաղակ է»,- ԱԺ քննարկմանը ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն այսպես է գնահատել Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: «Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) եւ Հանրային ռադիոհեռուստատեսության խորհուրդը այսօր չեն բավարարում մինիմալ պահանջներին` հիմնականում …

կարդալ ավելին

Ընտրվել է խորհրդի նախագահ

08.02.2009

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը եւ այլք: Նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն էր: Համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին: «Ներկա …

կարդալ ավելին

Ո՞ւմ են վաճառել նախարարության շենքը

08.02.2009

Մեկ տարի առաջ հրդեհից ամբողջությամբ վառվեց Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության շենքը: Նախարարությունը տեղափոխվեց Հալաբյան 41-Ա հասցեում գտնվող Հարկադիր ակտերի կատարման ծառայության շենք: Իսկ ո՞ր գերատեսչությանն է այժմ պատկանում հրդեհված շենքի տարածքը: Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարներից մեկում, վառված շենքի տարածքը ցանկանում է գնել բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանը: «2008թ. փետրվարի 9-ի դրությամբ …

կարդալ ավելին

Ի՞նչ կապ ունի հողատարածքը տան կառուցման տարեթվի հետ

08.02.2009

«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Արաբկիր համայնքի, Արաբկիր 49փ. թիվ 7 բնակարանի տանտեր Սահակ Վարդանյանը: Վերջինս վստահեցնում է, որ սկսած 1946-ից` իրենք ապրել են վերոնշյալ հասցեում, հետեւաբար՝ այդ բնակարանն էլ իրենք են կառուցել: «Մենք հայրենադարձներ ենք եղել: 1946-ին երբ եկանք Հայաստան՝ մեզ այդ հողատարածքը հատկացրին: Այն տարիներին հայրենադարձներին հողամաս կամ բնակարան էին տալիս: Մի …

կարդալ ավելին

Մահացել է 66 լրագրող

07.02.2009

«Ռուսաստանը եւ Վրաստանը Եվրոպայում լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են»,- նման գնահատական է ներկայացրել Վիեննայում գտնվող Մամուլի միջազգային ինստիտուտը` երեկ հրապարակած ամենամյա զեկույցում: Ըստ փաստաթղթի, նախորդ տարի Վրաստանում եւ Ռուսաստանում մահացել է չորսական լրագրող: Լրագրողների համար աշխարհում ամենաբարդ տարածքն Ասիան է, որտեղ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս զոհվել է ԶԼՄ-ի 26 աշխատակից, որոնցից վեցը` Պակիստանում: Նախորդ տարի աշխարհում …

կարդալ ավելին

«Խորհրդանշական» վայրում

07.02.2009

Երեկ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները կրկին հավաքվել էին Երեւանի «ՏԷՑ-ի կռուգ» կոչվող վայրում՝ կառավարությունից պահանջելով վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, չկիրառել դեղին պետհամարանիշեր, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը: Որոշ ժամանակ կանգնելուց հետո վարորդներից մի քանիսը որոշել են հավաքվածների պահանջները ներկայացնել Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ խուսափելով ամբողջ խմբով դեպի կառավարության …

կարդալ ավելին

«Ահազանգեք, որ ամեն ինչի համար կաշառք են պահանջում»,- ասում է հինգ երեխաների մայրը

07.02.2009

5-րդ դասարանցի Գեւորգի գիշերօթիկ դպրոց տեղափոխվելու միակ դրդապատճառն այնտեղ սնվելու հանգամանքն էր: Սկզբում չէր համակերպվում ամբողջ շաբաթվա ընթացքում մորը, ընտանիքին ընդամենը երկու օր տեսնելու մտքի հետ, կարոտում էր… Այժմ, սակայն, որոշում է կայացրել։ «Իմ երազանքը բանակ գնալն ա: Չնայած ցերեկային դպրոցում շատ լավ էի սովորում, մանավանդ` մաթեմատիկայից շատ ուժեղ էի, բայց գիշերօթիկում սկսեցի ինձ լավ …

կարդալ ավելին

«Գրել են սառույցին»

07.02.2009

Ամեն տարի մայրաքաղաքային իշխանությունները ձմռան նախաշեմին հայտարարում են ձնամաքրման մեքենասարքավորումների հերթական խմբաքանակը գնելու մասին: Եվ որքան ավելի ճոխ են լինում այդ հայտարարությունները, այնքան յուրաքանչյուր տարի ավելի անտանելի է դառնում Երեւանի փողոցների վիճակը: Առանց այդ էլ աղբից չմաքրված տարածքներին ձմռանը գումարվում են սառցակալած բակերը, հալոցքաջրերի պատճառով անանցանելի դարձող բանուղիները, որոնք գրեթե անհնար են դարձնում քաղաքացիների տեղաշարժը: …

կարդալ ավելին

«Եվ սա կոչվում է աստիճանական բարեփոխո՞ւմ»

07.02.2009

Երեւանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» հ/կ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նորացված փաթեթի քննարկումը: Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը: Առավել եւս, …

կարդալ ավելին

«Համբալություն կանեմ, բայց մարմնավաճառությամբ չեմ զբաղվի»,- ասում է 16-ամյա Էլմիրան

07.02.2009

16 տարեկան Էլմիրայի ծանր հոգեվիճակի արտացոլանքն օրեցօր ճերմակող մազերն են: Քարացած «գամվել» է աթոռին, կարծես նստել է մեղադրյալի աթոռին` եւ ուր որ է՝ մահապատժի են ենթարկելու: Էլմիրան խուսափում է նայել մարդկանց աչքերին, որովհետեւ իրեն անխնա դատապարտում են մի բանի համար, որին ինքն էլ է դեմ: Մայրը` Անժելան, մարմնավաճառությամբ է զբաղվում: Էլմիրան չի ներում մորը, որովհետեւ …

կարդալ ավելին

Մաֆիան բարգավաճում է

07.02.2009

Իտալական մաֆիան 2008 թվականին իր եկամուտներն ավելացրել է 1,4 անգամ` հասցնելով 130 մլրդ եվրոյի: Այս թվերը հրապարակել են Eurispes հետազոտական ինստիտուտի փորձագետները: Մաֆիոզ կառույցների եկամուտներն ավելի մեծ են եղել, քան Իտալիայի Eni խոշորագույն ընկերության եկամուտները: Ավելին` ըստ Bloomberg գործակալության, մաֆիան կարող է պարծենալ բիզնեսի շատ բարձր շահութաբերությամբ. անցյալ տարի շահույթը կազմել է 70 մլրդ եվրո: …

կարդալ ավելին

Տոմսերը թանկանալու են

01.02.2009

Այս տարվա մարտ ամսից ավիատոմսերի գները կբարձրացվեն` «օդի հարկը» տոմսի արժեքում ներառելու հետ կապված: Այս մասին երեկ տեղեկացրել է «Արմավիա» ընկերությունը` պարզաբանելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված` 2009-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնողների ավիատոմսի արժեքում կներառվի «օդի հարկը»` բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղեւորների, Հայրենական Մեծ պատերազմի (ՀՄՊ) մասնակիցների, հաշմանդամների եւ վետերանների, …

կարդալ ավելին

700մլն դրամ` գազանանոցին

31.01.2009

Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգում վերանորոգումներ կատարելու համար հատկացրել է 700 մլն դրամ, եւ աշխատանքներն ավարտելու ժամանակացույց է սահմանել 2012-ը: Քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսեսյանը մեզ տեղեկացրեց, որ 2008թ. իրականացվել է երկու ծրագիր, որի ընթացքում արդեն ծախսվել է 58 մլն դրամ: Կատարվել են ասֆալտապատման, արտաքին լուսավորման, պարսպապատման, ջրային ներքին ցանցի, եզրաբազրիքների փոփոխման, ինչպես …

կարդալ ավելին

Ինադու

31.01.2009

Մի քանի տարի առաջ, Կասկադի մոտ` Թամանյանի արձանի հետեւի մասում, կար մի սրճարան, որի անունը «Կակադու» էր: Օրերից մի օր «Կակադու» սրճարանի անմիջական հարեւանությամբ բացվեց մեկ ուրիշ սրճարան, որի իսկական անունը չեմ հիշում, քանի որ ժողովուրդն այդ նոր սրճարանն անմիջապես անվանեց «Ինադու»: Այս պատմությունը ես պատահական չհիշեցի, որովհետեւ «Կակադուի ինադուն» հայ իրականության մեջ ոչ թե …

կարդալ ավելին

«Մեռած առեւտուր»` մայրաքաղաքի շուկաներում

31.01.2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հայաստանցիների առօրյա կյանքի վրա արդեն իրողություն է, եւ այդ մասին է վկայում բնակչության գնողունակության նվազումը: Ամանորյա աշխույժ առեւտուրից հետո մայրաքաղաքի գյուղմթերքների շուկաները կարծես «հանգստանում են»: Սովորաբար այդ հանգիստը տեւում էր մինչեւ հունվարի 5-6-ը, երբ մարդիկ նշում էին Սուրբ Ծնունդը կամ Զատիկը: Հատկապես այս տարի այդ ավանդույթը որոշակիորեն խախտվել է: Նախատոնական օրերին …

կարդալ ավելին

Փրկեցին երեխայի կյանքը

31.01.2009

Լուսանկարում պատկերված 6-ամյա երեխան Սեւակ Հակոբյանն է, ով տառապում էր գլխի գոնոկոկո, ինչպես նաեւ՝ քիթ-կոկորդային հիվանդություններով: «168 Ժամը» երկու ամիս առաջ անդրադարձավ այս երեխայի ծայրահեղ անօգնական վիճակին, ինչի պատճառով 6-ամյա տղան գրեթե անկողնային հիվանդ էր դարձել: Հրապարակմանն անմիջապես արձագանքեց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն, ով հոդվածը կարդալուց հետո անմիջապես շտապօգնության խումբ ուղարկեց, եւ …

կարդալ ավելին

Վթար եղել է, տուժողներ կան

31.01.2009

«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Համաճարակ է տարածվել» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Նախարարության կայքէջում այդ կապակցությամբ տեղադրված է «Պարզաբանում» վերնագրով հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ, որի կապակցությամբ ստիպված ենք այսօր էլ մենք պարզաբանում տալ, քանի որ ԱՆ-ն տվյալ դեպքում սխալ տեղեկատվություն է տարածել: Այսպիսով, գրված է. «ԱՆ ՊՀՀ տեսչության Էրեբունի-Նուբարաշենի …

կարդալ ավելին

6+8

31.01.2009

Երկուշաբթի օրը միանգամից ութ երեխա ծննդաբերած ամերիկուհին դաստիարակում է եւս վեց փոքրիկների: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը: Կալիֆոռնիայի բնակչուհին, որի տարիքը լրագրողների համար գաղտնիք է մնում, աշխարհում դարձել է երկրորդ մայրը, որին հաջողվել է լույս աշխարհ բերել «ությակի»: Հինգշաբթի օրը լրագրողներին հաջողվել է իմանալ, որ բացի նրանցից՝ կինն ունի եւս վեց երեխա: Նրանց …

կարդալ ավելին

Համաճարակ Էրեբունիում

30.01.2009

Երեկ «168 Ժամն» ահազանգ է ստացել Էրեբունի համայնքի 35փ. 127/1 հասցեի բնակիչներից, որ հունվարի 26-ին արտակարգ պատահար է գրանցվել: Հանրակացարանի նկուղային հարկի խմելու ջրի խողովակաշարը պայթել եւ խառնվել է կոյուղաջրերի հետ: 33-ամյա մի երիտասարդ ստեղծված իրավիճակը կանխելու նպատակով՝ փորձել է փակել նկուղի կենտրոնական խողովակաշարը, ինչի արդյունքում ընկնելով նկուղի կոյուղաջրերի ճահիճը՝ հայտնվել է մահամերձ վիճակում: Բարեբախտաբար, …

կարդալ ավելին

15 մարդ թունավորված է

30.01.2009

Էրեբունի համայնքի 35փ. 127/1 հասցեում հունվարի 26-ին արտակարգ պատահար է գրանցվել: Երեկ այդ մասին «168 Ժամին» ահազանգել էին տեղի բնակիչները` խնդրելով այցելել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Բանն այն է, որ հունվարի 26-ի երեկոյան հանրակացարանի նկուղային հարկի խմելու ջրի խողովակաշարը պայթել եւ խառնվել է կոյուղաջրերին: «33 տարեկան տղաս փորձեց կանխել այդ իրավիճակը: Ջրի ճնշումն այնքան բարձր …

կարդալ ավելին