Ընտրվել է խորհրդի նախագահ

08/02/2009

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը եւ այլք: Նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն էր: Համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին: «Ներկա փուլում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը եւ բարեփոխումները խիստ կարեւորվում են պետության կողմից: Կրթական բարեփոխումների հիմնական խնդիրն է կրթության որակի բարելավումը եւ ներկայիս աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստումը»,- ասել է Հ. Աբրահամյանը, ում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 27 անդամները միաձայն ընտրել են որպես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ: