Հայտնի է, որ մեր ընտանիքն իրեն պատկանող «ՍԻԼ-Կոնցեռն» Տնտեսական միավորումով եւ նրա հիմնադիր անդամ ձեռնարկություններով հանդերձ՝ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: Մենք ժողովրդավարության ջատագովն ենք դեռեւս անկախության առաջին իսկ օրերից եւ մշտապես ողջունել ենք կառավարության բոլոր այն քայլերը, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: 2007թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին հաջորդող ամեն օր …
կարդալ ավելին«Մենք որոշ ապրանքային շուկաներում, որտեղ տեսանք, որ գնային տատանումները ոչ համաչափ են եղել, արդեն իսկ հարուցել ենք վարչական վարույթ: Խոսքը չորս ապրանքատեսակների մասին է: Դա ձեթի, կարագի, կենցաղային տեխնիկայի եւ դեղորայքի շուկաներն են: Դեղորայքի շուկայում միաժամանակ 25 տոկոսով պայմանավորվել ու թանկացրել էին, սա հակամրցակցային համաձայնություն է: Երեւի մի շարք ապրանքների գծով էլ վարույթ հարուցենք հետագայում` …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գոյատեւող Կենդանաբանական այգում կարծրացած խնդիրների կույտեր կան։ Բազմիցս ենք անդրադարձել այգու աշխատակազմի մասնագիտական պիտանելիության թեմային։ Օրեր առաջ այգում սատկել է Պրժեւալսկու ձիու նորածին ձագը։ Այդ նորությունը, ինչպես նաեւ բազում այլ դիպվածներ, այգու տնօրինությունը փորձում է հանրային ուշադրությունից հեռու պահել։ Թվում է, որ ձիու ձագի վախճանն այդքան էլ մեծ կորուստ չէ, սակայն …
կարդալ ավելինՔնքուշ ժպիտով տիկին Սուսաննայի աչքերից անդադար արցունքներ են հոսում, երբ փորձում է հանկարծակի հաշմանդամ դարձած որդու` Վահեի պարանոցի դիրքը հարմարեցնել բազկաթոռի հենակին: Տիկին Սուսաննան անձայն արտասվում է, բայց ձայնի տոնայնությունը կարողանում է այնպես «խաղարկել», որպեսզի աստիճանաբար տեսողությունը կորցրած որդին միայն երջանիկ մոր անհոգ ձայն լսի: 27-ամյա Վահեն տասը տարի բացարձակ գերազանց գնահատականներով սովորելով՝ ավարտեց դպրոցն …
կարդալ ավելինԵրկու օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ԿԲ խորհուրդը որոշել է սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009թ. փոխարժեքի միջին մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Սկսենք նրանից, որ համաձայն նույն ԿԲ տվյալների, Հայաստանում արտարժույթի փոխարժեքը միշտ էլ, …
կարդալ ավելինԴոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից հետո նախօրեին մայրաքաղաքի բնակիչների շրջանում սկսված խուճապային իրավիճակը շարունակվում էր նաեւ երեկ: Դրա պատճառը դրամի արժեզրկմանը հաջորդած սպառողական ապրանքների թանկացումներն են: Որքան էլ տարբեր տրամաչափի պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, «թե շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքները այս կամ այն չափով թանկացել են: Նույնիսկ այնպիսի խոշոր առեւտրային ցանցը, …
կարդալ ավելինԱրդեն մի քանի տարի է, ինչ ես` Հայաստանում ֆրանսահայ առաջին ներդրողներից մեկը` «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանս` Հայաստանի դատական ատյաններում պայքարում եմ իմ հանդեպ տեղի ունեցող անարդարության դեմ` այդ ընթացքում ոչ մի րոպե չկասկածելով, որ կասկածանքի տեղիք տվող դատական որոշումները բացառվելու են: Այս ընթացքում եղել են դեպքեր, որ իմ հանդեպ կայացվել են ակնհայտորեն սխալ …
կարդալ ավելինԱնթառամ Առաքելյանի ընտանիքի զբաղեցրած սենյակը, բառիս բուն իմաստով, քաղաքային զուգարան է հիշեցնում: Ասում է՝ «Առաջ երեխեքիս հետ գարաժում էինք ապրում, իսկ հետո ընկերուհիս մեզ բերեց ստեղ»: Երեւանի Արցախի 4 փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարային ուսումնարանի շենքում ապրող այս կինը ոչ գրանցում, ոչ էլ սեփականության իրավունք ունի: Ու չի բացառվում, որ մի օր նորից փողոցում կհայտնվի: …
կարդալ ավելինՎեց երեխաների մայր Պայծառենց տան «սովորական» դարձած վիճակն ինձ շփոթեցնում է: Մանկահասակ երեխաներն ամբողջ ձայնով բղավելով լաց են լինում: Իմ հասակակից 30-ամյա Պայծառի վրա իջել է 70-ամյա իմ տատիկի` կյանքի հանդեպ ունեցած հոգնությունն ու անտարբերությունը: Պայծառն ասես չի էլ լսում, որ 5 տարեկան Արտաշը դողալով ասում է՝ «Ցուրտ ա, մրսում եմ…»: Նորածին Ամրամն իրեն պատռելով …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանի միջոցներով այս տարի հիմնանորոգվելու է ութ փողոցների (Իսահակյան, Ալեք Մանուկյան, Աթենք, Հովսեփյան, Թոթովենց, Լեո, Մամիկոնյանց, Տիգրան Մեծ) եւ Ծիծեռնակաբերդի խճուղու արտաքին լուսավորության ցանցը: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Սամվել Գաբրիելյանը, ըստ որի այդ փողոցներն այսօր մասամբ լուսավորվում են, սակայն խնդիր է դրված արդիականացնել լուսավորության ցանցը: Տարվա ընթացքում փողոցների …
կարդալ ավելին«Դուք ինձ չդավաճանեցիք, այլ հիասթափեցրիք» խորագիրը կրող նոր տեսահոլովակով վրացի ճանաչված երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն քննադատում է իր ռուս ընկերներին ու ընդհանրապես ռուս մտավորականությանը` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի արժանի գնահատականը չտալու համար: Տեսահոլովակում ընդգրկված են Վրաստանի տարածքում ռուսական զորքի գործողությունները, բնակելի շենքերի ռմբակոծումը, օգնության կանչող վիրավորներին, փախստականներին պատկերող կադրեր: «Իսկ մտավորականությունը լռեց եւ շարունակում …
կարդալ ավելինԵրեկ Մալաթիայի տոնավաճառի վարձակալները գործադուլի էին դուրս եկել իրենց առեւտրային տաղավարների վարձավճարների բարձրացման պատճառով։ Տոնավաճառի սեփականատերերը որոշել են մարտ ամսից 4 քմ տարածքի վարձավճարը 100.000 դրամից դարձնել 130.000 դրամ։ Վարձակալները պահանջում են չեղյալ համարել վարձավճարի բարձրացումը։ Բացի այդ, վարձակալները տոնավաճառի սեփականատերերից պահանջում էին շաբաթվա մեջ իրենց համար հանգստյան մեկ օր սահմանել, քանի որ նրանք աշխատում …
կարդալ ավելին«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն երեկ տեղեկացրել է, որ նվազեցնում է արտահանվող բեռների փոխադրման գները: «Հարավկովկասյան երկաթուղին» եւ հայրենական ցեմենտի արտադրողներն օրերս համաձայնեցրել են փոխադրման պայմանները 2009թ. համար, որի արդյունքում երկաթուղային տրանսպորտով արտահանման փոխադրումների արժեքն իջեցվել է միջինը 30%` փոխադրումների երաշխավորված ծավալների առկայության դեպքում: Հումքի փոխադրման համար նախատեսված է 10% զեղչ` գործող սակագներից: ՓԲԸ-ի եւ Վրացական երկաթուղու …
կարդալ ավելինՄեր թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին հրապարակումներն, ինչպես միշտ, մեծ արձագանք են ստանում հասարակության տարբեր շերտերի կողմից: Մեր հրապարակումների հերոսներին նյութական մեծ աջակցություն են ցուցաբերում ինչպես առանձին անհատներ, կազմակերպություններ, կրթական հաստատությունների սաներ, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից շատերը պարզապես չեն էլ ցանկանում իրենց անունները հրապարակել: Մենք, այնուամենայնիվ, մշտապես պատմում ենք սոցիալապես ծայրահեղ վատ պայմաններում, …
կարդալ ավելինԵրեկ Սանկտ Պետերբուրգում սպանվել է մի հայաստանցի, ում անունը դեռ չի հրապարակվում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում: Ըստ աղբյուրի, կնոջ հետ քայլող հայաստանցին ինքնաձիգից արձակված կրակահերթով սպանվել է տեղական ժամանակով ժամը 17-ի սահմաններում` քաղաքի հարավ-արեւմտյան մասում` Լենինսկի պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի շքամուտքի մոտ: Հայաստանցին տեղում մահացել …
կարդալ ավելինԸստ «Ա1+»-ի աղբյուրների, փետրվարի լույս 27-ի գիշերը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության 6-րդ վարչության նախկին աշխատակից Բագրատ Սողոմոնյանին: Նա մեղադրվում է 2008թ. հոկտեմբերի 26-ին Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակում կատարելու համար: Տեղեկատվությունը «Ա1+»-ը փորձել է ճշտել ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ մամուլի ծառայության պետ Ա. Բաղրամյանը ասել է, թե ինքը տեղյակ չէ: Հիշեցնենք, …
կարդալ ավելինԱնկախությունից հետո Հայաստանի նորաստեղծ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջ կանգնեցին երկու առաջնահերթ խնդիրներ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որոնց կարեւորությունը երբեւիցե չի հարուցել ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կասկածը: Սակայն, որքան էլ պետական մտածողության տեսանկյունից տարօրինակ թվա, վերջին տասը տարիներին քոչարյանական ռեժիմը արհեստականորեն սառեցրեց կոնֆլիկտի հանգուցալուծման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացները: …
կարդալ ավելինՕրերս կրթության եւ գիտության նախարարն, ի լուր ամենքի, հայտնեց վաղուց արդեն հայտնի մի ճշմարտություն` մասնավոր բուհերը չեն բավարարում բարձրագույն կրթության պահանջներին, շեղվում են ծրագրերից, հետեւաբար հատուկ հանձնաժողովը պետք է նրանցից 13-ին զրկի արտոնագրից: Թեեւ դրանց բացման օրից արդեն հայտնի էր, որ մասնավոր բուհերը նախեւառաջ բիզնեսի նպատակ են հետապնդում եւ ոչ թե բարձրագույն կրթություն տալու: Այն, …
կարդալ ավելինԸստ ռուսական լրատվամիջոցների, երեկ առավոտյան ժամը 4-ի սահմաններում Մոսկվայում ձերբակալվել է 30-ամյա «օրենքով գող» Ջեմալ Մամոյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է «Ջեկո Թբիլիսիյսկի» մականունով: Վերջինիս մոտ հայտնաբերվել է 33.4 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Ոստիկանական բաժանմունքում Մամոյանը խնդրել է իրեն ուղեկցել զուգարան, որտեղ` մնալով առանց հսկողության, որովայնի հատվածում դանակով վիրավորել է ինքն իրեն: Ներկայումս Մամոյանը գտնվում …
կարդալ ավելինՄինչ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանում մտահոգվում են, որ այս միջոցառումները կարող են գործազուրկ դարձնել այնտեղ աշխատող կես միլիոնից ավելի հայերին. սա իր հերթին աղքատության եզրին կհասցնի նրանց ընտանիքներին: Անցյալ ամիս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով կրճատել արտասահմանյան աշխատուժի քվոտաները՝ աշխատանքի ընդունման ժամանակ …
կարդալ ավելին