Ըստ «Ա1+»-ի աղբյուրների, փետրվարի լույս 27-ի գիշերը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության 6-րդ վարչության նախկին աշխատակից Բագրատ Սողոմոնյանին: Նա մեղադրվում է 2008թ. հոկտեմբերի 26-ին Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակում կատարելու համար: Տեղեկատվությունը «Ա1+»-ը փորձել է ճշտել ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ մամուլի ծառայության պետ Ա. Բաղրամյանը ասել է, թե ինքը տեղյակ չէ: Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանի Իսահակյան փողոցի 34/բ առանձնատան վրա հարձակվել էին 5 անձինք, որոնցից չորսը դիմակավորված են եղել: Ներխուժելով Ավետիսյանի բնակարան` հանցագործները կպչուն ժապավենով կապել են ընտանիքի անդամներին, ծեծի ենթարկել եւ հափշտակել ոսկյա զարդեր, ադամանդ, բնակարանի սեփականաշնորհման վկայականները եւ դիմել փախուստի: