2008թ. մայիսին, գլխավոր փորձի ժամանակ Մուսա լեռում 3,5 տոննա քաշ ունեցող լուսարձակն ուժեղ քամու պատճառով ընկավ օպերային մեներգիչ Արտակ Կիրակոսյանի մեջքին եւ ջարդեց ողնաշարը: Կատարված փաստը խոր ապրումների մեջ թողեց նրան. հոգեւոր վայրէջքներ ու վերելքներ ունեցավ: 32 տարեկան գյումրեցի երիտասարդի համար կյանքը կորցրեց իր գույները, սակայն նա չհուսահատվեց, համոզված է, որ Աստված հատուցում է բոլոր …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի բնակիչ 46-ամյա Հարություն Համամջյանը, ով եկել է ոչ թե մեր պետությունից բողոքելու, այլ` խնդրելու: «Ես խնդրում եմ, որ մեր պետությունն ինձ բուժվելու հնարավորություն տա, ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, որոնք գնալով բարդանում են»,- ասում է նա` հավելելով, որ անհապաղ բուժօգնությունից է կախված իր հետագա կյանքը: …
կարդալ ավելինԱյսօր եւ մարտի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին ՀՀ տարածաշրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կարտահայտվեն ձյան տեսքով: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` -3 -8, ցերեկը` +3 +8, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ …
կարդալ ավելին12-ամյա Կարինեն կծկվել է անկողնու մեջ ու դեմքի անտարբեր արտահայտությամբ հասկացնում է, որ թքած ունի էս աշխարհի վրա, այնպես, ինչպես աշխարհն է անտարբեր իրպեսների նկատմամբ: Արդեն քանի ամիս է, Կարինեն ու մայրը` Մարիամը, օրերը լուսացնում ու ապրում են սառը անկողնու մեջ` ցրտից պաշտպանվելով ու իրար ջերմացնելով: 6-րդ դասարանցի Կարինեն ուռուցք ունի: Թեեւ նրա կյանքը դեղորայքով …
կարդալ ավելին«Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է սկսվել ապրիլին»,- այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հիշեցնելով, որ այդ գործարքի վերաբերյալ պայմանագիրն արդեն կնքվել է, եւ դրա կետերին համապատասխան՝ իրականացվում են աշխատանքներ՝ հնարավորինս շուտ էլեկտրաէներգիայի առաքումը սկսելու համար: Ըստ Ա. Մովսիսյանի, էլեկտրաէներգիայի արտահանումը կսկսվի, երբ ավարտվեն անհրաժեշտ …
կարդալ ավելին«Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդն անվավեր ճանաչելը օրենսդրական հակասությունների արդյունք է»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա, հակասություն կա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում …
կարդալ ավելին– Պարոն Գասպարյան, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 3-ի առավոտյան, այսինքն` դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը, տնտեսագետները նախեւառաջ բնորոշեցին որպես շոկ: Ընդ որում, այդ շոկը ողջ Հայաստանի մասշտաբով էր: Համաձա՞յն եք, որ ֆինանսական հնարավոր կորուստները եւ անորոշությունը կարող են հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: – Շոկը ենթադրում է անսպասելիություն, անկանխատեսելի կամ հանկարծահաս վտանգ, իսկ այս …
կարդալ ավելին7-ամյա Սամվելը շփոթվում, կարկամում է, երբ փորձում եմ զրուցել նրա հետ: Մուշականի (Շորբուլաղ) ամայի տարածության վրա տեղակայված նրանց տան մեկուսացվածության պատճառով այս տան անդամները թերարժեքության բարդույթից չեն կարողանում անծանոթ մեկի հետ համարձակ խոսել: Սամվելն այս տարի էլ դպրոց չգնաց միայն այն պատճառով, որ իրենց տնից Մուշականի դպրոց հասնելու համար ամեն օր պետք է ոտքով մղոններ …
կարդալ ավելինՀՀ կառավարության փետրվարի 5-ի որոշումներից մեկով պետբյուջեից 161 մլն դրամ է հատկացվելու թեյերի արտադրությամբ զբաղվող «Մէգա Արարատ» ընկերությանը: Ըստ այդ որոշման, ընկերությունը գումարը պետք է ծառայեցներ գործունեության ծավալների ընդլայնման համար: Սակայն մինչ օրս ընկերությունը հատկացված գումարը չի ստացել: Չեն աշխատում, մինչեւ փողը տան «Կառավարությունը որոշեց, որ մեզ կաջակցի, բայց հո տեղում չէ՞ր հանելու փողերը տար: …
կարդալ ավելին«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել զինծառայությունից խուսափելու համար ազատազրկված Արմեն Խաչատրյանը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, Խաչատրյանի դիակը հայտնաբերվել է մարտի 18-ին, ժամը 10:00-ին: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: «Կախվածը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ էր: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Գործին կցված է նաեւ Խաչատրյանի նամակը»,- ասված է հաղորդագրության …
կարդալ ավելինՆախօրեին Մոսկվայում անհայտ անձինք կողոպտել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տեխնիկական աշխատակից 34-ամյա Տատյանա Պ.-ի ավտոմեքենան: Դիմելով Մոսկվայի հարավ-արեւմտյան ոստիկանության բաժանմունք` դեսպանատան աշխատակիցը հայտարարել է, որ կոտրելով Մարշալ Կատուկովի փողոցի վրա կայանված իրեն պատկանող ջիփ «Lexus RX-470»-ի ավտոմեքենայի կողային ապակին, գողացել են իր պայուսակը, որտեղ եղել է 15 հազար ԱՄՆ դոլար եւ 140 հազար ռուսական ռուբլի: …
կարդալ ավելինՇարունակելով ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ տարբեր մարզերում Արցախյան ազատամարտում զոհված եւ հաշմանդամ, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը, մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի հերթական արարողությունը: Կառուցվող առանձնատունը նախատեսված էր ազատամարտիկ Ռազմիկ …
կարդալ ավելինՏրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ երթուղիները սպասարկող որեւէ ընկերության կողմից առայժմ դիմում չի եղել: Այս մասին երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` անդրադառնալով գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված նաեւ ուղեվարձերի հնարավոր բարձրացման մասին լուրերին: Նա նշել է, որ ուղեվարձի սահմանումը եւս մրցութային պայման է, եւ բոլոր տեսակի սակագնային փոփոխությունները …
կարդալ ավելինԱրդեն 7 տարի է` Հայաստանում գործում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որը կազմակերպում է թափուր պաշտոնի համար մրցույթներ եւ իրականացնում քաղծառայողի ատեստավորում: Ի դեպ, մինչ օրս շուրջ 700 քաղծառայող չի անցել ատեստավորման փուլը, իսկ թե քանի մարդ է դուրս մնացել հայտարարված մրցութային փուլից` քաղծառայությունում չեն կարող հաշվել: «Ընդհանուր մակարդակը իջել է: Շատերը հեշտությամբ են անցնում թեստավորման …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալական հրապարակումներն ինչպես միշտ մեր ընթերցողների կողմից անսպասելի արձագանքի են արժանանում: Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Որդի՛ս, ես սիրում եմ քեզ» հրապարակումը «ցրված սկլերոզ» հիվանդությամբ տառապող հաշմանդամ Վահեի մասին էր, որին օգնելու ցանկություն հայտնեցին մեծ թվով մարդիկ: Հրապարակմանը նախ անմիջապես արձագանքեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը եւ Վահեի ընտանիքին օգնելու …
կարդալ ավելին«Վա՞յ… աղջիկ ջան, դու որտեղի՞ց իմացար, որ ստեղ մարդիկ են ապրում: Ո՞նց ես գտել մեզ»,- հարցնում է «մարդ» տեսած շների վայրահաչոցից դուրս եկած ցեխոտ «կալոշներով» կինն ու քարացած նայում է ուղիղ աչքերիս մեջ: Ասում եմ` «Պատահաբար…»: Սարի գագաթին տեղակայված խրճիթի բնակիչը պլշած, տարօրինակ մեկ նայում է ինձ, մեկ էլ` ինձ ուղեկցող ցեխակորույս մեքենային: Ասում է` …
կարդալ ավելինՄարտի 29-ից Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղեւորները 10.000 դրամ ելքի տուրքը կվճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում: Այդ օրվանից ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, փոխվում է 10.000 դրամ ելքի տուրքի գանձման կարգը: Օրենքի մեկ այլ փոփոխությամբ, Հայաստանի օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման …
կարդալ ավելինՄարտի 25-ից սկսած «168 Ժամի» յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրվա համարում կհրապարակվեն «Եվրոպական պատուհան» խորագրով հավելվածներ: Դրանցում ներկայացված կլինեն Եվրամիությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Եվրոպայում ընթացող զարգացումներին վերաբերող հրապարակումներ: Նյութերը հասանելի կլինեն նաեւ «168 Ժամի» էլեկտրոնային հասցեում` www.168.am/Window to Europe:
կարդալ ավելինՖոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդագրության մեջ երեկ Ոստիկանությունը լրացում է կատարել: Մարտի 13-ին Ոստիկանությունը հայտնել էր, որ Շամշյանին վնասվածք է հասցրել Կարեն Միրիջանյանը։ Այնինչ երեկվա հաղորդագրության մեջ նշվում է, որ «Նաիրի» բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին Գ. Շամշյանը հաղորդել է, որ ժամը 11:45-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի առաջին հարկի ընդհանուր սրահում, համալսարանի …
կարդալ ավելինԴրամի արժեզրկման հետեւանքով սպառողական ապրանքների գների «վայրիվերումները» շարունակվում են: Իհարկե, մարտի 3-ին հաջորդած օրերի խուճապային իրավիճակն անցել է, սակայն դեռեւս հստակ չէ, թե որ ապրանքը որքանով է թանկացել, կամ արդյոք դա վերջնական թանկացում է, թե ոչ: Այս պահին հայտնի է միայն, որ գրեթե ամեն ինչ թանկացել է, թեեւ համընդհանուր թանկացման ֆոնին մի քանի «երեւացող» ապրանքների …
կարդալ ավելին