«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել զինծառայությունից խուսափելու համար ազատազրկված Արմեն Խաչատրյանը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, Խաչատրյանի դիակը հայտնաբերվել է մարտի 18-ին, ժամը 10:00-ին: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: «Կախվածը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ էր: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Գործին կցված է նաեւ Խաչատրյանի նամակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զինծառայությունից խուսափելու համար 2007թ. սեպտեմբերի 5-ին Խաչատրյանը ենթարկվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման: