հասարակություն

Հերթական օրենքով գողը

23.04.2009

Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը նախկինում ապրել է Մոսկվայում եւ Սոչիում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը Չեխիայի իրավապահ մարմիններում: Ըստ «Ինտերֆաքսի»` քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի 40-ամյա Սողոյանը ծնունդով Հայաստանի Գյումրի քաղաքից է: Մինչեւ 1999 թվականը Սողոյանը ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել է Սոչի, …

կարդալ ավելին

Ցուրտն օգնում է մտածել

23.04.2009

Ցուրտ եղանակը նպաստում է ուշադրության եւ ինտելեկտի զարգացմանը: Ըստ բրիտանական «Daily Mail» թերթի, այս եզրակացությանն են հանգել Նոր Հարավային Ուելսի համալսարանից մի խումբ ավստրալացի հոգեբաններ: Հետազոտություններն ընդգրկուն բնույթ են կրել եւ անցկացվել են Սիդնեյի խոշորագույն առեւտրական կենտրոններից մեկում: Պարզվել է, որ ինտելեկտուալ գործունեությունը, մասնավորապես՝ բազմաթիվ փաստեր հիշելու ընդունակությունը, ավելի մեծ է անձրեւոտ ու ցուրտ, քան …

կարդալ ավելին

«Միայն հիշում եմ, որ մամաս մոխրամանը շպրտեց գլխիս»,- ասում է որբացած երեխան

21.04.2009

11-ամյա Լուսինեի աչքերի մեջ զսպված վիրավորանքն ու ատելությունը թափանցիկ նյութի պես դիրքավորվել են նրա դեմքի վրա ու փոքրիկ աղջկա մանկության վրա մակագրել «որբ երեխա» վերնագիրը: Որբության բարդույթը ենթագիտակցորեն Լուսինեին մշտապես թաքցնում է սենյակի անկյուններում, ուր նա կծկված նստել է, կարծես ինքն իրեն բոլորից ուզում է թաքցնել, չնկատելու տալ: Հանրակացարանի փոքրիկ սենյակում երեխաները վազվզում, աղմկում են, …

կարդալ ավելին

Լրագրողին տուգանեցին

19.04.2009

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը վճռել է 350.000 դրամով տուգանել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Հիշեցնենք, որ Գ.Շամշյանը մեղադրվում է 2008թ. օգոստոսի 5-ին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու` դատավոր Գագիկ Ավետիսյանին «հորթ» եւ «տխմար» բառերով դիմելու համար: Ֆոտոլրագրողը հերքում է, …

կարդալ ավելին

Կարեն Դեմիրճյանը 77 տարեկան է

19.04.2009

Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զոհված Կարեն Դեմիրճյանի ծննդյան 77-ամյակը: Եվ այդ կապակցությամբ Կոմիտասի պանթեոնում էին նրա հարազատները, ընկերներն ու համակիրները: «10 տարի է անցել, այսօր նա ընդամենը 77 տարեկան էր դառնալու»,- ամուսնու շիրմի մոտ կանգնած` ասում էր Ռիմա Դեմիրճյանը: Պանթեոն էր եկել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի զոհերից Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ …

կարդալ ավելին

80-ամյա կինն արդարություն է փնտրում

19.04.2009

Խմբագրության դուռը զայրույթով բացվում է ու հայտնվում է մեր քաղաքում ապրող փոքրամարմին այն հարյուրավոր տատիկներից մեկը, ով արդարություն փնտրելու ճանապարհին բառիս բուն իմաստով մաշվում է: Զայրույթն ու բարկությունն այս տատիկին հյուծել են, իսկ նա չի դադարում կրկնել` «Էլ չեմ դիմանում, ներվերս քայքայվել ա: Էս ի՞նչ անարդարություն ա»: 80-ամյա Սարայի Մանուկյանն ամեն օր թակելով բոլոր հնարավոր …

կարդալ ավելին

Մուսուլման շեյխը՝ քրիստոնյա եկեղեցու հովանավոր

19.04.2009

10-13-րդ դարերում կառուցված Հաղարծնի եկեղեցական համալիրն այսօր վերանորոգվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Շարժայի շեյխի հովանավորությամբ: 2007թ. ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրիին (նստավայրը` Թեհրան)` հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ` երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եւ գործնական քայլեր կատարելու նպատակով: ՀՀ կառավարության կողմից առաջարկ եղավ Հայ-էմիրաթական միջկառավարական (միջպետական) հանձնաժողով ստեղծել: Քննարկվել էր նաեւ «Արփա-Սեւան ջրատարի …

կարդալ ավելին

Ծառայում են։ Եվ պարզվում է՝ Հայրենիքին

19.04.2009

Իրենց մասնագիտական տոնի առիթով հայ ոստիկաններից ոմանք, հարցազրույցներ տալիս, նշում էին, թե իրենց մասնագիտությունն ընտրելիս վստահ են եղել, որ ընտրում են ռոմանտիկ մի աշխատանք: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ռոմանտիզմն իր տեղը զիջել է ռեալիզմին, ավելի ուշ՝ արդեն չոր պրագմատիզմին: Այնպես որ, Ոստիկանության օրը երկրի առաջին դեմքերի կողմից ոստիկաններին տրվող շքանշաններն ու ասվող անուշ խոսքերը, …

կարդալ ավելին

Նաեւ Մալիշկայում

19.04.2009

ԱԻՆ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկությունների համաձայն` Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 14-15-ին ցրտահարվել են Մալիշկա գյուղի պտղատու այգիների՝ մոտ 40 եւ Ագարակաձոր գյուղի պտղատու այգիների` մոտ 60 տոկոսը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին տեղացած ձյան ու գիշերվա ցածր ջերմաստիճանի հետեւանքով ցրտահարվել են Վայք քաղաքի, ինչպես նաեւ Արփի, Թառաթումբ եւ Զեդեա գյուղերի պտղատու այգիները: …

կարդալ ավելին

Այգին բարեկարգվում է

19.04.2009

Երեւանի Սիրահարների այգու բարեկարգման ծրագրի համակարգող Սահրատ Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն սկսվել են այգու բարեկարգման, կանաչապատման աշխատանքները, օրերս ձեռք են բերել անհրաժեշտ քանակությամբ ծաղիկներ, թփեր եւ ծառեր: Առաջիկայում նախատեսվում է այգում ոչ մեծ սրճարան բացել, իսկ մայիսի 15-ից կսկսեն գործել ջրվեժները: Նորացվում է նաեւ այգու ոռոգման համակարգը: Ըստ Ս. Պետրոսյանի` այս տարի նախատեսվում …

կարդալ ավելին

Զորակոչը սկսվել է

19.04.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հրամանագրի համաձայն` 2009թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ՝ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են …

կարդալ ավելին

Ընկերներով

19.04.2009

Այսօր լրանում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի ծննդյան 64-ամյակը, որը նշվելու է Հանովեր քաղաքում: Շրյոդերը տեղեկացրել է, որ իր ծննդյան տարեդարձը տոնելու է ամենամոտ ընկերների հետ, որոնց թվում են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

կարդալ ավելին

Էլի կրակել են

16.04.2009

Ապրիլի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, ադրբեջանական զինուժը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Կորգան, Քյուրդլար, Կուրոպատկինո, Լեւոնարխ, Կարմիրավան եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից …

կարդալ ավելին

Հետաձգվել է

16.04.2009

Երեկ հետաձգվել է «Առավոտ» եւ «Չորրորդ Իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատավարությունը` վերջինիս հիվանդության պատճառով: Շամշյանը եւ նրա պաշտպան Հովիկ Արսենյանը երեկ պետք է հանդես գային պաշտպանական ճառով: Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 343 հոդվածի 3-րդ մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք», իսկ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը պահանջել է Շամշյանին տուգանել 500.000 դրամով: …

կարդալ ավելին

Նոր կայանատեղեր

16.04.2009

Նախօրեին Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բարձրացրել է մայրաքաղաքում տաքսիների կայանատեղերի հարցը: Երեւանում տաքսիները մշտական կայանատեղեր չունեն, ինչի արդյունքում տաքսիստները ստիպված են մեքենաները կանգնեցնել հիմնականում փողոցներում: «Այդ մարդիկ իրենց մեքենաները կանգնեցնելու տեղ չունեն: Օրինական թույլտվություն չունենալու պատճառով` ստիպված կանգնում են, այսպես կոչված, աչքից հեռու տեղերում, ով, ինչպես եւ որտեղ …

կարդալ ավելին

«Մեծանալն ու խոխա չունենալը շատ վատ ա»,- ասում է Միքայել պապը

16.04.2009

65-ամյա Ռոզա Ղազարյանը հոգնությամբ վերցնում է սեղանին դրված օպտիկական ակնոցն ու նույնքան դանդաղորեն հարմարեցնում է մի կետին սեւեռած-սառած աչքերին: Փակվել է մենության պատյանի մեջ ու իր ապագայի մասին մտովի ողբերգական վերջաբաններ է կանխատեսում: Վախենում էգ Երեխաներ չունի, իսկ ամուսինը ծանր հիվանդ է: Էս աշխարհում միակ ունեցածը սրտի անբավարարությամբ տառապող ամուսինն է` Միքայելը, ում երեխայի պես …

կարդալ ավելին

Զգուշացեք կեղծ «գազի մարդկանցից»

16.04.2009

Երկու անհայտ անձինք, ներկայանալով որպես գազի գրասենյակի աշխատակիցներ, երեկ մուտք են գործել Անդրանիկի փողոցի 68 շենքի թիվ 32 բնակարան եւ դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել նշված տան աշխատող, 1953թ. ծնված Վարդուհի Դ.-ին: Այնուհետեւ, ըստ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության` հափշտակել են բնակարանատեր, 1974թ. ծնված Ռուզաննա Հ.-ին պատկանող երկաթյա պահարանը, որի մեջ եղել են ոսկյա զարդեր …

կարդալ ավելին

Կարմիր խալաթով

16.04.2009

Երեկ առավոտյան կարմիր խալաթով կանայք հավաքվել էին Աջափնյակ համայնքի Հալաբյան փողոցում, նախկին «Արագած» կինոթատրոնի մոտ: Եթե չլիներ նրանց մեջքին գրված «Կենտրոն մաքրություն» բառերը, կարելի էր ենթադրել, որ կանայք պատրաստվում էին ինչ-որ շքերթի: «Ամառը սառույց ենք ջարդել, հիմա էլ քաղաքն ենք մաքրում»,- ասացին մի խումբ կանայք, ովքեր արդեն տեղավորվել էին ավտոբուսներում: Նրանք ոգեւորությամբ պատմում էին իրենց …

կարդալ ավելին

«Պետք չի, մերա ջան, մի բողոքի, լավա լինելու…»,- մորը ասում է Գրետա տատի որդին

12.04.2009

Գրետա տատիկի ծռված, այտուցված ոտքերի ցավը զգայուն նյարդի նման հարմար տեղավորվել է նրա դեմքի արտահայտության մեջ ու նրա բարի աչքերի մեջ տառապանքի է վերածվել: Ուղեկցում է իր տուն ու աստիճանավանդակը բարձրանալու ամեն քայլափոխի հետ խոր հոգոց է հանում: Ինքն իր հետ կռվելով է տեղաշարժվում, կարծես մարմինը հրաժարվել է իրենից, բայց ինքը համառում է: Ասում է` …

կարդալ ավելին

5200 անպատասխան նամակ

09.04.2009

Երեւանի քաղաքապետարանում երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: Գլխավոր հարցը վերաբերվում էր քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանն ու ժամկետներին: Նիստն անձամբ վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: 2008թ. Երեւանի քաղաքապետարանը ստացել է 87.600 դիմում, որոնցից 5200-ին մինչ օրս պատասխան չի տրվել: «Դա նշանակում է, որ ավելի քան 5000 մարդ դժգոհ է քաղաքապետարանից: Ես դա անընդունելի եմ համարում»,- …

կարդալ ավելին