ԱԻՆ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկությունների համաձայն` Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 14-15-ին ցրտահարվել են Մալիշկա գյուղի պտղատու այգիների՝ մոտ 40 եւ Ագարակաձոր գյուղի պտղատու այգիների` մոտ 60 տոկոսը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին տեղացած ձյան ու գիշերվա ցածր ջերմաստիճանի հետեւանքով ցրտահարվել են Վայք քաղաքի, ինչպես նաեւ Արփի, Թառաթումբ եւ Զեդեա գյուղերի պտղատու այգիները: Վայքի քաղաքապետարանում եւ նշված համայնքների գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ` վնասների չափերը ճշտելու համար: