Զգուշացեք կեղծ «գազի մարդկանցից»

16/04/2009

Երկու անհայտ անձինք, ներկայանալով որպես գազի գրասենյակի աշխատակիցներ, երեկ մուտք են գործել Անդրանիկի փողոցի 68 շենքի թիվ 32 բնակարան եւ դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել նշված տան աշխատող, 1953թ. ծնված Վարդուհի Դ.-ին: Այնուհետեւ, ըստ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության` հափշտակել են բնակարանատեր, 1974թ. ծնված Ռուզաննա Հ.-ին պատկանող երկաթյա պահարանը, որի մեջ եղել են ոսկյա զարդեր եւ գումար, իսկ հյուրասենյակից` նոութբուք համակարգիչ: Կատարվում է նախաքննություն: Իսկ Ոստիկանությունից բնակչությանը զգուշացնում են զգուշանալ կեղծ եւ անծանոթ «գազի մարդկանցից»: