հասարակություն

«Դիկի պրիրոդայում մարդակերություն չկա»,- ասում է ազատամարտիկ Մհերը

19.05.2009

Ծանր «ոտնամանների» մեծությունից Ելենա տատի ծանրաքարշ մարմինը տեղաշարժվելիս տեղ-տեղ արգելակում է, ու 70-ամյա ծեր կինն ամեն քայլափոխի դոփում է: Դոփում է նաեւ կյանքի այն հատվածը, որը կոչվում է ծերություն, որովհետեւ տարեց կինը գերադասում է` կամ էս կողմ, կամ էն կողմ: Էս կողմում էն կողմի պատրանքը Ելենա տատի համար հանգստությունն է, իսկ էս կողմի տառապանքը նրան …

կարդալ ավելին

Փոփոխություններ Հիմնադրամում

19.05.2009

Երեկ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի 35 անդամներից ներկա են եղել 28-ը, այդ թվում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, այլք: Հիմնադրամին մեկ միլիոն եւ ավելի դոլար նվիրաբերած անձանց` …

կարդալ ավելին

Երբ մենք մշակույթ ունեինք, ուրիշ ազգերը ծառերի բվրա էին

16.05.2009

Մեզ մոտ անընդհատ փորձ է արվում աշխուժացնել մշակութային կյանքը: Անգամ ստեղծվեց մշակութային հեռուստաալիք: Օպերայի մերձակայքում գրեթե ամեն օր փոխվող պաստառները վկայում են, որ մշակութային կյանքը Հայաստանում ավելի շուտ ողջ է, քան մեռած, սակայն, միեւնույն է` տանելի հայերեն քչերի շուրթերից կլսես, արեւածաղկի սերմը շարունակում է մնալ հայ ժողովրդի համար առաջնային նշանակության սննդամթերք: Այսինքն, շարքային հայաստանցու հետ …

կարդալ ավելին

Երկուսը սեփականության վկայական ունեն

16.05.2009

«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» հոդվածի կապակցությամբ խմբագրություն էր եկել «Շեն տանիք» ընկերության տնօրեն Հակոբ Նազոյանն՝ իր փաստաբանի հետ: Հիշեցնենք, որ Շենգավիթ համայնքի Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գեղամ Խաչատրյանը դիմել էր մեր թերթին` տեղեկացնելով, որ Հ. Նազոյանն իր տանը կից հատվածում շինարարություն իրականացնելիս զավթել է …

կարդալ ավելին

Լիքը մրցանակ

16.05.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Ըստ նախագահի մամուլի ծառայության, «Հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը, Նախագահի հրամանագրով 2008 թվականի մրցանակի են արժանացել` Վահագն Տատրյանը (ԱՄՆ)` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար, Վոլֆգանգ Գուստը (Գերմանիա)` Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական …

կարդալ ավելին

Կանայք` Երեւանի մասին

14.05.2009

Խրուշչովյան հալոցքը, հովվերգական Երեւանն ու երեւանցու անժպիտ դեմքերը երեկ «Հայելի» ակումբում հիշեցին գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Քննարկման առանցքը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն էին ու այն հարցադրումը, թե երեւանցին ի՞նչ Երեւանի մասին է երազում: ՍԴՀԿ ատենապետը ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունների համար եկել է թափանցիկ …

կարդալ ավելին

«Մանթրաժից խմում եմ»,- ասում է չորս երեխաների ազատամարտիկ հայրը

14.05.2009

9-ամյա Հարությունին լուսանկարելիս ստիպված եմ անընդհատ խնդրել, որ խոնարհած գլուխը բարձր պահի ու աչքերը կախելու փոխարեն` ուղիղ նայի լուսանկարչական խցիկին: Փոքրիկ տղան ինքն իրենից ամաչելով՝ հնարամիտ հայացքով նայում է մաշված հողաթափերին ու վարպետորեն ոլորելով ոտքերը՝ փորձում է այնպես անել, որ պատկերիս մեջ չարտացոլվեն ճղված-պատառոտված հողաթափերը: Դեպի երկինք ձգվող, բայց թոշնող խոտաբույսի նման ճկվում, ինքն իրեն …

կարդալ ավելին

Հրավիրվել էր ԱԱԾ

12.05.2009

Ուրբաթ օրը Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նա ԱԱԾ քննչական վարչությունում ցուցմունք է տվել ապրիլի 30-ին Նալբանդյան 9 հասցեում ծեծի ենթարկված փաստաբան, լրագրող Արգիշտի Կիվիրյանի դեպքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ առաջինը դեպքի վայր է հասել Գ. Շամշյանը, եւ մինչ Ոստիկանության ժամանումը նա լուսանկարել է հրազենի պարկուճները, որոնք, սակայն, Ոստիկանության ժամանելուց հետո արված լուսանկարներում …

կարդալ ավելին

Վախճանվել է Հենրիկ Իգիթյանը

12.05.2009

Երեկ 77 տարեկանում վախճանվել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը: Երեկ Հ. Իգիթյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «…Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագիտական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում: Մշակույթի այդ օջախներն այսօր էլ քարոզում են արվեստ` առանց …

կարդալ ավելին

«Որտե՞ղ է ձեւակերպված մեր ազգային շահը»

12.05.2009

– Տիկի՛ն Խառատյան, ժամանակին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե հայ եւ թուրք ժողովուրդները գենետիկորեն անհամատեղելի են: Հնարավո՞ր է, որ երկու ժողովուրդներ լինեն անհամատեղելի եւ այն էլ` գենետիկորեն: – Ինձ, գոնե մինչեւ հիմա, հայտնի չէ մի հետազոտություն, որը ցույց տված լինի որեւէ ժողովրդի գենետիկ ամբողջ ընթացքը եւ ընդհանրապես ժողովրդի գենետիկական հատկությունները: Եթե խոսելու լինենք, օրինակ, 5-րդ …

կարդալ ավելին

Հանձնվել է ինքնակամ

12.05.2009

Երեկ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախօրեին Ադրբեջանական զինված ուժերի մի զինծառայող հանձնվել է ղարաբաղյան կողմին: «Մայիսի 10-ի առավոտյան ժամը 9։45-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբ-օղլու Հաջիեւը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել Պաշտպանության բանակի դիրքապահներին: …

կարդալ ավելին

Առաջինը` Հայաստանին

12.05.2009

«Sukhoy Superjet 100» մոդելի արտադրված առաջին ինքնաթիռը կվաճառվի հայկական «Արմավիա» ավիաընկերությանը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է «Գրաժդանսկիե սամոլյոտի Սուխովա» ընկերության ներկայացուցիչ Օլգա Կայուկովան։ Վերջինիս խոսքերով, ինքնաթիռն այժմ գտնվում է հավաքման վերջնական փուլում եւ շուտով կհանձնվի «Արմավիային»։ Կայուկովան նաեւ պարզաբանել է, թե ինչու է որոշվել առաջին նմուշը վաճառել հենց հայկական ավիափոխադրողին. «Դա կախված է մի շարք …

կարդալ ավելին

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»

12.05.2009

«168 Ժամի» խմբագրություն է դիմել Շենգավիթ համայնքի Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գեղամ Խաչատրյանը` դժգոհելով, որ իր իրավունքները խախտվել են ոմն Հակոբ Նազոյանի կողմից, այն էլ` Երեւանի քաղաքապետարանի անմիջական հովանավորությամբ: Ըստ Գ. Խաչատրյանի` Հակոբ Նազոյանը եվրոդռներ եւ պատուհաններ արտադրող «Շեն տանիք» ընկերության սեփականատերերից է, հետեւաբար՝ նրա կատարած ապօրինի գործողությունները թե՛ քաղաքապետարանի, թե՛ դատական ատյանների կողմից չեն …

կարդալ ավելին

Գեներալը չի համբերում

10.05.2009

Մեր տեղեկություններով՝ գեներալ Մանվել Գրիգորյանն իր մոտ է կանչել «Որոգայթ» ֆիլմում Հովոյի դերակատար Հարություն Մովսիսյանին ու հարցրել է, թե ո՞վ է Ռուդոլֆը: «Ես հիվանդ մարդ եմ, էսօր-էգուց կարող ա մեռնեմ ու չիմանամ, թե ով ա էդ Ռուդոլֆը: Ասա` իմանամ, թե չէ` խփել կտամ»,- ասել է Մ. Գրիգորյանը: Գեներալը նաեւ Հովոյին ասել է՝ եթե Զավենին չսպանեն` …

կարդալ ավելին

Երկրաշարժ Հայաստանում

10.05.2009

Երեկ ժամը 12։09-ին Եղեգնաձոր քաղաքից 6 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է մի շարք բնակավայրերում` Վայքում, Եղեգնաձորում` 3 բալ:

կարդալ ավելին

Լինել առաջինը՝ ստրուկների մե՞ջ, թե՞ չորրորդը՝ Հայաստանում

10.05.2009

Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը երեկ լրագրողների հանդեպ բռնարարքների կապակցությամբ հայտարարեց, թե դեմ չի լինի, եթե լրագրողները զենք կրելու թույլտվություն ունենան: Այսինքն` հանցագործները, ովքեր լրագրողին ծեծելու ցանկություն ունեն կամ նման պատվեր են ստացել, գիտենալով, որ լրագրողը զինված է, նման հանդուգն քայլ չեն անի: Սա, իհարկե, այնքան էլ լուրջ չէ, քանի որ նախ` …

կարդալ ավելին

Միայն զենքո՞վ կա լրագրողին փրկություն

10.05.2009

Երեկ ՀՀ Ոստիկանության կոլեգիայի դահլիճում լրագրողները վերջապես բացահայտեցին, որ Ոստիկանությունը մտածում է իրենց մասին: Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը հայտարարեց, որ Ոստիկանությունը մտահոգված է լրագրողների դեմ կատարվող բռնարարքների համար: Ու հենց այդ մտահոգությունից ելնելով՝ Հովհաննես Թամամյանը լրագրողներին ասաց, որ ինքը կողմնակից է, որպեսզի լրագրողներին տրվի զենք կրելու իրավունք: «Այո, ես կողմնակից եմ, …

կարդալ ավելին

Հույսը ուսանողներն են

10.05.2009

Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարգեւատրեցին «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը (մրցանակը` 150 հազար դրամ) զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վաչիկ Գեւորգյանը: Երկրորդ տեղը (100 հազար դրամ) զբաղեցրել է Արցախի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Սամվել Լազարյանը: Երրորդ …

կարդալ ավելին

Յուրացրել են քաղաքացու ժառանգությունը

10.05.2009

Երեւան քաղաքի (Կոնդ թաղամաս) Ռուսթավելի N28 տան բնակչուհի Արուսյակ Մուրադյանը փաստաթղթերի հսկայական փաթեթը ձեռքին արդեն քանի տարի դիմում է հանրապետության բոլոր պատկան մարմիններին, սակայն չի կարողանում օրինական կերպով ձեռք բերել ժառանգություն ստացած 207քմ մակերեսով իր տարածքը: Բանն այն է, որ 1936թ. Արուսյակի պապը` Փիլիպոս Մուրադյանը, գնել է ազգությամբ թուրք Ալի Ասկյար Օղլի Բաբաեւին պատկանող Ռուսթավելի …

կարդալ ավելին

Սպանել են

07.05.2009

Երեկ Վլադիվոստոկում սպանվել է «Ագաթ» խոշոր տրանսպորտային ընկերության տնօրեն Իգոր Հովհաննիսյանը: Ներքին գործերի երկրամասային վարչությունից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ «մարդասպանը խլացուցիչ ունեցող ատրճանակով ձեռնարկատիրոջ վրա դիմահար կրակել է այն ժամանակ, երբ նա դուրս էր գալիս իր տան մուտքից»: Ստացած վերքերից Իգոր Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մարդասպանը նետել է ատրճանակն ու դիմել փախուստի: Քաղաքում հայտարարված …

կարդալ ավելին