Երեկ Վլադիվոստոկում սպանվել է «Ագաթ» խոշոր տրանսպորտային ընկերության տնօրեն Իգոր Հովհաննիսյանը: Ներքին գործերի երկրամասային վարչությունից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ «մարդասպանը խլացուցիչ ունեցող ատրճանակով ձեռնարկատիրոջ վրա դիմահար կրակել է այն ժամանակ, երբ նա դուրս էր գալիս իր տան մուտքից»: Ստացած վերքերից Իգոր Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մարդասպանը նետել է ատրճանակն ու դիմել փախուստի:
Քաղաքում հայտարարված է «Վուլկան» պլանը, հանցագործի որոնումները շարունակվում են: Պատահարի վայրում աշխատում են հետաքննչական մարմինները: Հանցագործության հիմնական վարկածը զոհի մասնագիտական գործունեությունն է: