Հրավիրվել էր ԱԱԾ

12/05/2009

Ուրբաթ օրը Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նա ԱԱԾ քննչական վարչությունում ցուցմունք է տվել ապրիլի 30-ին Նալբանդյան 9 հասցեում ծեծի ենթարկված փաստաբան, լրագրող Արգիշտի Կիվիրյանի դեպքի առնչությամբ։ Հիշեցնենք, որ առաջինը դեպքի վայր է հասել Գ. Շամշյանը, եւ մինչ Ոստիկանության ժամանումը նա լուսանկարել է հրազենի պարկուճները, որոնք, սակայն, Ոստիկանության ժամանելուց հետո արված լուսանկարներում բացակայում են։ Ըստ Գ. Շամշյանի` ինքն ԱԱԾ-ին է տրամադրել նաեւ այդ օրը կատարած իր բոլոր լուսանկարների DVD տարբերակը` սկսած հիվանդանոց այցելելու պահից՝ մինչեւ դեպքի վայր ժամանած Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության աշխատակիցների ժամանումը։ Ի դեպ, Գ. Շամշյանը ԱԱԾ-ում գտնվելու ժամանակ հրաժարվել է փաստաբանի ծառայությունից։