Հանձնվել է ինքնակամ

12/05/2009

Երեկ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախօրեին Ադրբեջանական զինված ուժերի մի զինծառայող հանձնվել է ղարաբաղյան կողմին: «Մայիսի 10-ի առավոտյան ժամը 9։45-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբ-օղլու Հաջիեւը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել Պաշտպանության բանակի դիրքապահներին: Ըստ նախնական հարցաքննության արդյունքների, ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել պարտադրված, քանի որ իրենց զորամասում իշխում են ոչ կանոնադրական փոխհարաբերություններն ու հրամանատարների կողմից ենթականերին հաճախակի բռնությունների ենթարկելու դեպքերը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»,- նշված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: