հասարակություն

Կեղծ ցուցմունքներ, կեղծ մեղադրանք

02.06.2009

2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 3-ի սահմաններում Երեւանի Չեխովի 29 շենքի մոտ հայտնաբերվեց 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դիակը, եւ այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ: Նախաքննական մարմինը դանակի յոթ հարվածից մահը վրա հասած Մ. Մաքոյանի սպանության վերաբերյալ չունենալով նախնական վարկած` գործի դրեց «ավանդական մեթոդները»` բռնությունների, ճնշումների միջոցով խոստովանական ցուցմունքներ վերցրեց Մարինե Հակոբյանից, Մելքոն Վարդանյանից, Աննա Մուրադյանից եւ Դեզդեմոնա …

կարդալ ավելին

Փառք Աստծո, զոհեր չկային

02.06.2009

Այն բազմաթիվ հայերի համար, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, սակայն, հուշերով կամ պարզապես սրտացավ վերաբերմունքով կապված են Հայաստանի հետ, հայրենիքից ստացված յուրաքանչյուր նորություն բարձր գին ունի։ Հասկանալի է նաեւ, որ բարձր գին ունեին նաեւ մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք պարզապես չէին կարող անարձագանք մնալ վերջին տասնամյակներում նոր Սփյուռք կազմած հայերի կյանքում։ «Ի՞նչ …

կարդալ ավելին

Այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն

02.06.2009

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երեկ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ առաջիկայում իր ընտանիքի հովանավորությամբ կվիրահատվեն ոսկրաբանական հիվանդություններով տառապող 8 երեխաներ: Հիշեցնենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը համագործակցում է «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հետ, որն էլ «Քայլիր հպարտ» ծրագրի շրջանակներում զբաղվում է ոսկրաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին հայտնաբերելով, նրանց համար հովանավորներ գտնելով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արշակ …

կարդալ ավելին

Վեճի առարկան կրկին հողատարածքն է

02.06.2009

«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Կիլիկիա 1-ին փողոցի, 23 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանը` ահազանգելով իր ընտանիքի դեմ կատարվող ոտնձգությունների մասին: Վերջինս պնդում է, որ նույն թաղամասի բնակիչ, իր հարեւան Բաղդասար Խաչատրյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է իր ընտանիքին պատկանող 206քմ մակերես կազմող հողատարածքը եւ ապօրինի շինարարություն է իրականացնում: Կ. Մանսուրյանի հավաստմամբ` 25 տարի …

կարդալ ավելին

Բաց նամակ բոլոր հարգարժան քաղաքապետի պաշտոնին հավակնողներին եւ երեւանցիներին

02.06.2009

Մեծարգո պաշտոնյաներ, օգնեք ինձ հասկանալ, ուզում եմ ճիշտ ընտրություն կատարել… Թող տարօրինակ չթվա ոչ նամակս, ոչ էլ բուն նյութը, ինչի պատասխանը դեռեւս ակնկալում եմ ստանալ… Ասեմ, որ այլեւս ոչինչ տարօրինակ Չէ այս քաղաքում, ինչը որ առավել մեծ տարօրինակություն է… Մենք այլեւս դադարել ենք զարմանալուց, նկատելուց, եւ, որ ամենաահավորն է, արտահայտվելուց: Այսպես ազգովի մասնակից ենք (կրկնում …

կարդալ ավելին

Ո՞ւմ մահն է գուժում «վերջին զանգը»

02.06.2009

Ավելի տարօրինակ արարողություն, քան հանրահայտ «Վերջին զանգ» կոչված միջոցառումն է, դժվար է պատկերացնել: Հայոց պատմության մեջ դրա համարժեքը կամ գոնե նմանակը չունենք: Ոչ այն պատճառով, որ նույն ու բազմադարյա պատմության ընթացքում դպրոցներ չենք ունեցել: Դպրոց, դպրանոց ու այլ կրթական օջախներ Հայաստանում միշտ են եղել: Հետեւաբար` շրջանավարտներ են միշտ եղել: Բայց այն, ինչը վերջին 30-35 տարում …

կարդալ ավելին

«Հրազդան» մարզահամալիրը` նոր մեթոդների կնքահայր

02.06.2009

Պարոն Լեւոնն, արդեն 17 տարի է` աշխատում է «Հրազդան» տոնավաճառում՝ որպես վաճառող: «Պորտներս կտրել` գցել են էստեղ»,- ասում է նա ու ծիծաղում իր ասածի վրա: Բայց հետո միանգամից լրջանում է` հիշելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի «տուգանային» հարվածները «Հրազդան» մարզադաշտի դարպասներից դուրս` դեպի տոնավաճառի վաճառասեղաններ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս «խաղից» վաճառողներն արդեն հոգնել են, որովհետեւ, ըստ նրա` …

կարդալ ավելին

Վիոլետ Գրիգորյանը բացահայտում է ոչ միայն թաքնված տաղանդ, այլեւ՝ թաքնված ահաբեկիչ

02.06.2009

«Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, գրող Վիոլետ Գրիգորյանը, տեւական ժամանակ է, խորհրդավոր հեռախոսազանգեր եւ էլեկտրոնային փոստով սպառնալիքներ պարունակող տեքստեր էր ստանում: Սպառնալիքներն ու ահաբեկումները, բնականաբար, անհետեւանք չէին մնացել, քանի որ Վիոլետը խուճապի մեջ էր եւ ենթադրություններ անելիս հայտնվում էր ծայրահեղությունների մեջ: Վերջինս դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն. նախաքննություն էր կատարվում: Նա խոստացել էր քննության ավարտից հետո …

կարդալ ավելին

«Կա՛նգ առ, ակնթարթ, ինչ չքնաղ ես դու»

26.05.2009

Կամրջից ցած նետվելու կամ կախվելու միջոցով ինքնասպանություններին վերջին տարիներին ավելացել է նաեւ սոցիալական բողոք-ինքնասպանության մեկ այլ տարբերակ` ինքնահրկիզումը, եւ որպես կանոն` կառավարության շենքի մոտ կամ, ինչպես վերջերս եղավ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ: Ինքնասպանների մասին պաշտոնական տեղեկատվությունը խիստ լակոնիկ է եւ չոր: Նույնքան խիստ ու չոր է նաեւ եկեղեցու վերաբերմունքը: Սակայն, որքան էլ բոլոր կրոնները կարծր …

կարդալ ավելին

Առեւտուրը «մեռել» է

26.05.2009

Երեւանյան հայտնի «Գումի» շուկայում վաճառողներից շատերն առեւտուր չլինելու պատճառով այն աստիճանի ագրեսիվ են դարձել, որ անգամ մոռանում ես, թե ինչի՞ համար ես շուկա գնացել: Շուկա մտնողին թվում է, թե ինքը մասնակցում է աննախադեպ ցուցահանդեսի` սկզբից հայկական ավանդական չրեղենի անձեռնմխելի տեսականին է, որին հայ գնորդները պետք է հեռվից նայեն, հետո իրենց էլիտարությամբ գնորդին բարձրից նայող ոչ …

կարդալ ավելին

«Ախպեր, խի՞ ես մանթրաժ ընկնում, ճիշտն ասա»

25.05.2009

Շահենենց տան միզաբույրը դեղնած շերտի պես ներթափանցել է օդի մեջ, դրա համար էլ հոտառություն կոչվող զգայարանը նրանց խրճիթ ոտք դնելիս խրտնում է: Նրանց տանը խնդրում եմ, որ դուռ-լուսամուտ բացեն, բայց մաքուր օդն անզոր է «եղանակ» փոխել, քանի որ գարշահոտն այս տանը պարզապես «բույն» է դրել: 42-ամյա Շահենի դեղնած մաշկը, կապտած աչքերն ու դեմքի ագրեսիվ արտահայտությունը …

կարդալ ավելին

Այդինը միշտ մեզ հետ կմնա

21.05.2009

Մայիսի 19-ին կյանքից անժամանակ հեռացավ մեր գործընկեր, լրագրող Այդին Մորիկյանը: «168 Ժամ» թերթի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Այդին Մորիկյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:

կարդալ ավելին

Ծաղիկները` Հոլանդիայից

21.05.2009

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երեւանում սկսեցին ծաղկապատվել ոչ միայն սիզամարգերը, այլեւ կամուրջները, որն առավել գրավիչ եւ ներկայանալի է դարձնում մայրաքաղաքը: Ապրիլի 1-ից մեկնարկած մայրաքաղաքի կամուրջների ծաղկային ձեւավորման ծրագրի արդյունքում մայրաքաղաքի 8 կամուրջներ արդեն ծաղկապատվել են: Ծաղկային ձեւավորում են ստացել «Հաղթանակ» եւ «Կիեւյան» կամուրջները, Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաների 2-ական կամուրջները, ինչպես նաեւ Խանջյան-Չարենց-Կորյուն …

կարդալ ավելին

3300 որոշում` երկու ամսում

21.05.2009

Վերջին երկու ամսում Երեւանի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է ավելի քան 3300 ընտանիքների սեփականության իրավունքը իրենց տների նկատմամբ: Համեմատության համար նշենք, որ 2009թ. հունվար-մարտ ամիսներին քաղաքապետարանից, ինչպես նշում է այս կառույցի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը, քաղաքացիները ստացել են իրենց սեփականության իրավունքների վերականգնումը հաստատող մոտ 600 դրական որոշում: Թվերի համեմատական դինամիկան ցույց է տալիս, որ Գագիկ Բեգլարյանի …

կարդալ ավելին

Տարօրինակ սեփականություն

21.05.2009

Լրագրողներին խորհուրդ տվողները քիչ չեն: Այս կամ այն միջոցառման ընթացքում ցանկացած մեկը կարող է մոտենալ ու սկսել խորհուրդներ տալ: Ինչի մասին եւ ինչ թեմայով գրել: Վերջին շաբաթներին ամենաշատը փորձում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ տարիներ շարունակ կայացած ավանդույթ է դարձել բուհական ընդունելության քննությունների շեմին փոխել Կրթության ու գիտության նախարարին: Լրագրողներից շատերը կհաստատեն, որ …

կարդալ ավելին

Գրված օրենքի չգործող կարգը

21.05.2009

Անցած շաբաթ մեր խմբագրության գրած նամակներից մեկում մանկավարժ թոշակառու կինը դժգոհություն էր հայտնել կենսաթոշակի ստացման նոր կարգի վերաբերյալ: «Ես թոշակս ստանում եմ ՎՏԲ բանկից: Այս մայիսի 1-ից նոր կարգ է կիրառվում` առանց անձնագրի պատճենի թոշակ չեն տալիս: Այդ մասին գրված է նաեւ բանկի դռներին»,- գրում է թոշակառու կինը` հետաքրքրվելով, թե ի՞նչ նպատակով է դա կիրառվում: …

կարդալ ավելին

Այդին Մորիկյան.«Ինչպիսին որ երկիրն է, այնպիսին էլ նրա լրատվական դաշտն է»

21.05.2009

Մայիսի 19-ին մահացավ մեր գործընկեր, լրագրող Այդին Մորիկյանը: Այդինի հետ հարցազրույցը «Հետք» լրատվական կայքէջի թղթակից Վահե Սարուխանյանն արել է 2008թ. մայիսի 5-ին, երբ նա խմբագրում էր «Ժամանակ Երեւան» թերթը: – Պրն Մորիկյան, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր լրատվական դաշտի վիճակը: – Դե, ինչպիսին որ երկիրն է, այնպիսին էլ նրա լրատվական դաշտն է: Մեր մամուլը պետք է …

կարդալ ավելին

Գերեզմանատանը՝ օղի եւ ծխախոտ օգտագործելիս

21.05.2009

Անչափահասներ Նվերը, Կարենն ու Ռաֆայելը Արամի եւ Ռուզաննայի երեխաներն են: Այս երեք երեխաներին Արամի հարեւանները պարբերաբար տեսնում են գերեզմանատանը թափառելիս: Որեւէ մեկը չգիտի, թե այս երեխաներն ինչպե՞ս են հայտնվում գերեզմանաքարերի մոտ, բայց ասում են` ականատեսներ են եղել, որոնց վկայությամբ այս փոքրիկները հոգեհացի մնացորդների փնտրտուքից հետո օղի են խմում, ծխախոտ են օգտագործում: Արամի եւ Ռուզանի անհաջող …

կարդալ ավելին

Ցավակցել է

21.05.2009

Ճանաչված լրագրող Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ երեկ ցավակցական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Խոր վշտով իմացա ճանաչված լրագրող եւ խմբագիր Այդին Մորիկյանի վաղաժամ մահվան լուրը: Նրա անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման, Հայոց անկախ պետականության վերականգնման եւ զարգացման հետ: Նա այն մտավորականներից էր, ովքեր առանց երկմտելու կանգնեցին ժողովրդի կողքին, ուժ ու եռանդ չխնայեցին նրա …

կարդալ ավելին

Աշխատանքներ՝ տարբեր ուղղություններով

19.05.2009

Ինչպես մայրաքաղաքի բոլոր համայնքներում, այնպես էլ Արաբկիրում եւ Էրեբունիում ապրիլի 1-ից մեկնարկել է բակերի բարեկարգման համաքաղաքային ծրագիրը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ առաջին անգամ այս աշխատանքները կազմակերպվեցին 12 թաղապետարանների տեխնիկական եւ մարդկային համատեղ ռեսուրսներով: Քաղաքապետարանի այս ծրագրի արդյունքում արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարվել բակերի բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման եւ լուսավորության գծով: Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի Կոմունալ …

կարդալ ավելին