Ցավակցել է

21/05/2009

Ճանաչված լրագրող Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ երեկ ցավակցական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Խոր վշտով իմացա ճանաչված լրագրող եւ խմբագիր Այդին Մորիկյանի վաղաժամ մահվան լուրը: Նրա անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման, Հայոց անկախ պետականության վերականգնման եւ զարգացման հետ: Նա այն մտավորականներից էր, ովքեր առանց երկմտելու կանգնեցին ժողովրդի կողքին, ուժ ու եռանդ չխնայեցին նրա իղձերը իրականություն դարձնելու համար: Այդին Մորիկյանը հիմնադրեց եւ գլխավորեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը, աշխատեց այլ լրատվամիջոցներում` մեծ նպաստ բերելով մեր երկրի անկախ մամուլի կայացմանը: Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին եւ մերձավորներին, լրագրողական հանրությանը»,- ասված է ուղերձում: