ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը երեկվա նիստում ասել է, թե Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված մի շարք խախտումների հետ իրենք համաձայն չեն: «Հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնում հունիսի 30-ի Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հնչեցված մեկնաբանությունների եւ մեղադրանքների կապակցությամբ»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:
կարդալ ավելինՀուլիսի 10-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Երեւան տակտային ուղեւորատար էլեկտրագնացքը: Երթեւեկության ընթացքը կկազմի ընդամենը 50 րոպե: Արմավիրից Երեւան հնարավոր կլինի հասնել՝ վճարելով ընդամենը 300 դրամ: Համաձայն չվացուցակի` Արմավիր-Երեւան տակտային էլեկտրագնացքը մեկնելու է օրական 4 անգամ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ` երեկ Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի եւ Արմավիրի մարզպետ …
կարդալ ավելինՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ` նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Սեւանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաեւ «Սեւան» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության լրամշակված տարբերակին, որը ներկայացրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ծավալվել է …
կարդալ ավելինՔաղաքական գործընթացները երբեմն տարօրինակ զարգացումներ են ստանում: ԵԽ ԽՎ-ն վերջապես քննարկեց մեր հարցը: Քննարկեց ու որոշում ընդունեց: Որոշում, որից բոլորն են դժգոհ: Եվ իշխանությունները: Եվ ընդդիմությունը: Ու մեյդան բերվեց հին հայկական լեգենդը: Խորհրդային շրջանում այդ լեգենդը երկու բաղադրիչ ուներ` մեր արեւահամ կոնյակը եւ բարակ-բարակ կտրտված բաստուրման: Լեգենդի համաձայն՝ խորհրդահայ պաշտոնյան ու տնտեսական ոլորտի ղեկավարները Մոսկվայում …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին եւ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին:
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում «ԱրմենՏել» ընկերությանը 8 մլն դրամի չափով տույժի ենթարկելու մասին որոշում է ընդունել: «ԱրմենՏելը» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգի համաձայն՝ պետք է լիցենզավորված անձանց տրամադրի համապատասխան թույլտվություն, ըստ որի` ընկերությունները հանրապետությունում պետք է ձայնային ծառայություններ մատուցեն: Հանձնաժողովը, սակայն, պարզել է, որ երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգով …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Էրեբունի համայնքի Վարդաշեն 9-րդ փողոցում Հայաստանի հեռախոսակապի 3-րդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ-Տելեկոմ» ընկերության կողմից կառուցվող ալեհավաք-աշտարակի շուրջ ծավալված աղմկոտ պատմությանը: Հիշեցնենք, որ տարածքում բնակվող շուրջ 40 ընտանիքներ բողոքում էին «Օրանժ-Տելեկոմ» ընկերության գործողությունների դեմ` պատճառաբանելով, որ ալեհավաք-աշտարակի արձակած ճառագայթները հետագայում կարող են բնակիչների առողջության համար վտանգ ներկայացնել: Նրանք պատրաստվում են …
կարդալ ավելինԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից քարտային համակարգով օգտվող 200 ուղեւոր յուրաքանչյուր ամիս վիճակահանությամբ կստանա 20 երթեւեկություն կատարելու իրավունք: Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ մետրոպոլիտենի քարտերի շահած համարներն ամեն ամիս կփակցվեն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, իսկ շահումների արդյունքում ուղեւորների քարտերը կլիցաքավորվեն «Մարշալ Բաղրամյան» կայարանում: «Աստիճանաբար ցանկանում ենք մետրոպոլիտենում դուրս մղել ժետոնային համակարգը …
կարդալ ավելինՄոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցները ՌԴ մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: «Սաֆարյանը ձերբակալվել է Մոսկվայի հյուսիս-արեւելյան շրջանում գտնվող «Փախլավա» ռեստորանում՝ թմրանյութից հարբած վիճակում»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նաեւ հավելել է, թե` ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 11 գրամ հաշիշ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի մերձակայքում գտնվող լճում հունիսի 26-ին հայտնաբերվել է պատանու դիակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17:10-ին փրկարարները լճից դուրս են բերել Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1994թ. ծնվ. Կարեն Սարգսյանի դին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Արագածոտնի մարզից տեղեկություն է …
կարդալ ավելինՄինչեւ 2050թ. ամբողջ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը կեռապատկվի: Այդ մասին են վկայում վիճակագրության այն տվյալները, որոնք պատրաստել է ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոն: Ըստ հետազոտության` ներկայում մոլորակի վրա տարեց մարդկանց թիվը 516 մլն է, սակայն 21-րդ դարի կեսերին այն կավելանա մինչեւ 1,53 մլրդ: Ընդ որում` ամենից շատ՝ գրեթե հնգապատիկ, կաճի 85-ից բարձր տարիքի մարդկանց թիվը. …
կարդալ ավելինԱրդեն 5 ամիս է, ինչ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Ըստ նրանց, աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է համալիրի վերանորոգման աշխատանքներով, ավելի ճիշտ` վերանորոգումից հետո առաջացած ֆինանսական ճգնաժամով: 2005թ. հոկտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց` Հայաստանի կառավարության եւ ռուսական ընկերության միջեւ կնքված պայմանագրի արդյունքում: Սեփականատերը դարձավ շինարարական բիզնեսում հայտնի ընկերության` …
կարդալ ավելինԵրեկ գիշերը` ժամը 02։45-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան ավտոմայրուղու 58-րդ կմ-ում` «Հարսնաքար» համալիրի տարածքում: Դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։00-ին, մարվել` 03։30-ին: Ամբողջությամբ այրվել է BMW մակնիշի ավտոմեքենան:
կարդալ ավելինՈւղիղ 3 տարի առաջ` 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Ի նշան բողոքի՝ երեկ նախագահական նստավայրի առջեւ էին հավաքվել մի խումբ լրագրողներ: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին անցկացնել բողոքի ակցիան: Ոստիկանները հրելով լրագրողներին՝ հեռացրին Նախագահականի մոտից` ասելով, որ այդտեղ կանգնելն արգելված է: ՊՊԾ գնդի պետի տեղակալ, տխրահռչակ Վալերի Օսիպյանը …
կարդալ ավելինԷրեբունի համայնքի Վարդաշեն 2,4,5,7,9 փողոցների բնակիչներն ահազանգել են մեր թերթին` խնդրելով բարձրաձայնել իրենց դեմ կատարվող ապօրինի գործողությունների մասին եւ ՀՀ իշխանություններին տեղեկացնել, թե այդ անօրինականությունները ինչ ծանր հետեւանքների կարող են հանգեցնել: Բանն այն է, որ ապրիլի 24-ին Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող բնակելի տարածք են ներխուժել մի խումբ մարդիկ եւ առանց նախազգուշացնելու շինարարական աշխատանքներ են սկսել: …
կարդալ ավելինԱյն, որ մեր դատարանները հաճախ աշխատում են նախապես գծված սցենարներով` այլեւս նորություն չէ մեզ համար: Դատարանները սկսել են փոխարինել թատրոններին` մի տարբերությամբ, որ այստեղ մուտքն առանց տոմսերի է: Առաջին գործողություն 2009թ. մարտի 3-ին Արաբկիր համայնքի (այժմ արդեն՝ վարչական շրջանի) թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին Արաբկիր համայնքի արդեն նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանն ազատել է աշխատանքից: …
կարդալ ավելինԱմայի տարածքում տեղադրված վագոն-տնակը հեռվից գնչուական վրան է հիշեցնում: Հարակից տարածքից մեծ թվով փոքրիկ տղաներ են մոտենում, որոնք խումբ կազմած ինչ-որ բան են մտմտում: Թվում է` ամբողջ մի թաղամասի երեխաներ են հավաքվել ու տղայական հարց են քննարկում: Մինչդեռ պարզվում է` ոչ թե ամբողջ թաղամասի, այլ ընդամենը մի ընտանիքի երեխաներ են` հարազատ եղբայրներ: Ալինայի եւ Խաչիկի …
կարդալ ավելինՇուրջ 30 անդամ ունեցող «ՀՀ-ի հիպոթեքային շուկայի մասնակիցների միության» համար 2008թ. եղել է արդյունավետ տարի: Նման կարծիք հայտնել է միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը՝ երեկվա տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով պետական մարմինների կողմից առանձնակի ուշադրության արժանացած հիպոթեքային վարկավորման հետ կապված նախագծերն ու արդեն իսկ իրականացվող ծրագրերը, տվյալ դաշտում ավելի …
կարդալ ավելինԴեռեւս երկու ամիս առաջ անդրադարձել էինք խաղատների թեմային, որի դեմ սկսել էին պայքարել այն հայ կանայք, որոնց ամուսինները եւ երեխաները այդ խաղատների «զոհերն» են դարձել: Հոդվածի հրապարակման հաջորդ շաբաթների ընթացքում խաղատան «զոհերի» կանայք ու մայրերը կրկին զանգահարում էին խմբագրություն ու պատմում իրենց ամուսինների կամ որդիների տանուլ տված հերթական գումարների մասին: Մենք տպագրել էինք նաեւ նրանց …
կարդալ ավելին