ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին եւ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին: