8 մլն դրամ տուգանք

01/07/2009

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում «ԱրմենՏել» ընկերությանը 8 մլն դրամի չափով տույժի ենթարկելու մասին որոշում է ընդունել: «ԱրմենՏելը» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգի համաձայն՝ պետք է լիցենզավորված անձանց տրամադրի համապատասխան թույլտվություն, ըստ որի` ընկերությունները հանրապետությունում պետք է ձայնային ծառայություններ մատուցեն: Հանձնաժողովը, սակայն, պարզել է, որ երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգով սահմանված պարտականությունները «ԱրմենՏել» ընկերությունը պատշաճ չի կատարել: Ուսումնասիրությունների եւ «ԱրմենՏելի» տրամադրած լրացուցիչ պարզաբանումների արդյունքում արձանագրվել է, որ նա «Տարվոս» եւ «Գլոբալ օնլայն» ընկերությունների նկատմամբ խախտել է կարգի դրույթները, որի համար որոշվել է «ԱրմենՏելին» ենթարկել տույժի յուրաքանչյուր ընկերության հետ կապված 2-ական մլն դրամի եւ նույնքան էլ լրացուցիչ տույժի, ընդհանուր առմամբ, 8 մլն դրամի չափով: